Արթուր Մարտիրոսյանի «18,60» նկարների ցուցահանդեսը

Մշակութային

Օրերս Հայաստանի նկարիչների միությունում կայացավ նկարիչ Արթուր Մարտիրոսյանի «18,60» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը։

Արթուր Մարտիրոսյանը 1980-1985 թվականներին սովորել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական ֆակուլտետում: 1989 թվականից մինչ օրս աշխատում է ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի գունանկարի ամբիոնում: 1990 թվականից հանդիսանում է նկարիչների միության անդամ: 1985 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների: 1999 թվականից հետո չորս անհատական ցուցահանդեսով հանդես է եկել Ֆրանսիայում: 2007 թվականին «Հայաստան, իմ բարեկամ» ֆրանս-հայկական միջոցառման շրջանակներում ունեցել է անհատական ցուցահանդես, ինչպես նաև Գերմանիայում, Լիտվայում և Հայաստանում։

«Մեր մեջ կան մտքեր, որոնք բնությունը նկարելով հնարավոր չէ վերարտադրել, զգայություններ կան, որոնք որևէ իրատեսական նկարչության մեջ չես կարող վերարտադրել, և դու պետք է ստեղծես քո բնությունը, քո լանդշաֆտը, ստեղծես բոլոր այն հարթությունների կոմպոզիցիան, որի մեջ կտեղավորես քո գույները, որն էլ համահունչ կդառնա  քո մտքերին։

Բնությունը պետք չէ նկարել, որովհետև բարձրյալը  շատ լավ վրձին ունի, և արդեն ստեղծել է այն, իսկ երբ մենք ենք այն փորձում նկարել նկարում ենք ոչ թե բնությունը, այլ մեր զգայությունը բնության տեսքով»,- ասաց նկարիչը։

Այս նկարի պատմությունը նկարիչը ներկայացրեց այսպես.

— Այցելել էի Երնջատափ գյուղ, և հենց այնտեղ էլ հանդիպեցի մի տատիկի, բոլոր գյուղացիները ճանաչում, օգնում և կարեկցանքով էին վերաբերում նրան, քանի որ նա միայնակ էր ապրում և բավականին պատկառելի տարիք ուներ։ Մի օր այնտեղ գյուղի բնանկարն էի նկարում, երբ նա եկավ կանգնեց կողքիս և մենք սկսեցինք զրուցել, և քանի որ մենք  հին գերեզմանատան մոտ էինք գտնվում, նկատում էի, որ չնայած նրան, որ նրա տունը հեռվում էր գտնվում այնուամենայնիվ նա անընդհատ այդ հին գերեզմանատանն էր լինում, հետո իմացա, որ այնտեղ թաղված էին իր ընտանիքի անդամները, և նա մշտապես ցանկանում էր նրանց մոտ գտնվել, տպավորություն էր, որ հեռվում գտնվող իր տան մասին նա մոռացել էր, և իր տունն այստեղ էր՝ իր հարազատների կողքին։ Որոշեցի նկարել նրան այդ բնապատկերի մեջ, իր խոսող հայացքն ավելի պերճավոր էր բոլոր արտասանվող խոսքերից։

8

Արթուր Մարտիրոսյանը 2000 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային կազմակերպության անդամ է, իսկ  2007 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, 2007 թվականին կերտել է «Հայոց ցեղասպանություն» թեմայով հուշարձան, որը տեղադրված է Ֆրանսիայի Տուր քաղաքում:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 28-ը։

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

1

2

3

4

5

6

7

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում