Հրետանային մարտի վարպետը...

Թեմա

Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է: Այս տեսակին էր պատկանում Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ, փոխգնդապետ Արթուր Սոսի Հովսեփյանը։ Նա այն անհատներից էր, ով հողը գերադասեց ընտանիքից առավել և կամավոր սկզբունքներով մեկնեց առաջնագիծ։ Փոխգնդապետ Հովսեփյանը ծնվել է 1987-ի հուլիսի 5-ին, Տավուշի Սևքար գյուղում։ 1994-2004թթ սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Ապագա զինվորականի փառավոր ուղղին սկսվել է դեռ 2008-ից։ Գերազանց ավարտել է Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանը՝ որպես հրետանավոր։ Այսօր Հովսեփյանների ընտանիքը և՛ հպարտությամբ և՛ սրտի կսկիծով են խոսում իրենց հերոս տղայի մասին։ Կինը՝ Նառա Հովսեփյանն ասում է, որ ամուսինը զինվորական ծառայությունը երբեք չնկալեց որպես աշխատանք. դա նրա կյանքն էր, կենսակերպը։

Հրետանային մարտի վարպետ` այսպես կարելի էր բնութագրել փոխգնդապետ Հովսեփյանին։ Նրա համար չկային փակ դռներ, թե՛ կյանքում, թե՛ զինվորական ծառայության մեջ։ Զենքն իր մշտական ընկերն էր, սահմանը՝ տունը։

Արթուր Հովսեփյանը անմասն չմնաց նաև 2020-ի քառասունչորսօրյա պատերազմից։ Պատերազմի առաջին օրերից սկսած մասնակցել է Մատաղիսում, Թալիշում մղվող թեժ մարտերին։ Առաջին երեք օրին փոխգնդապետ Հովսեփյանը խոցեց թշնամու չորս տանկ՝ մեծ վնաս հասցնելով թշնամու բազմաքանակ զորքին։ Հրետանու կրակով ոչնչացրել է թշնամու շուրջ 17 միավոր զրահատեխնիկա և մեծաթիվ կենդանի ուժ։ Մարտական ընկերների ուժը և հանգստությունն էր Արթուրը։

Մայրը՝ Մարինե Սուքոյանն ասում է, որ որդին գյուղի, բնության մի մասնիկն էր. նրա աշխատաքներում թերացում գտնելը ուղղակի անհնարին էր։

«Ես աշխատանքը կամ պետք է չանեմ, կամ էլ բոլորից լավ պետք է անեմ»,– սա էր փոխգնդապետի սկզբունքը։

Նա մեր ընտանիքից ժառանգեց նվիրվածություն, ընկերասիրություն, խելք ու կամք, բայց գերազանցեց բոլորիս իր հայրենասիրությամբ,– նշում է հերոսի մայրը՝ տիկին Մարինեն։

Փոխգնդապետ Հովսեփյանը 2017թ տեղափոխվել է Երևանի ռեակտիվ-հրթիռային զորամաս, որպես շտաբի պետ։ 2018թ կազմավորվել է Իջևանի N զորամասը, որի առաջին հրամանատար է նշանակվել Արթուր Սոսի Հովսեփյանը։ Նորստեղծ զորամասի կազմավորման գործընթացում մեծ ավանդ է ունեցել հայրենիքի նվիրյալը՝ Տավուշի խիզախ արծիվը։

Այսօր Հովսեփյանների ընտանիքի լույսը Լևոնն է՝ հերոսի որդին։ Նա դեռ 7 ամեսկան էր, երբ հայրը մեկնեց առաջնագիծ։ Հոր մասին պատմությունները և հյուրասենյակում դրված լուսանկարները երբեք չեն թողնում, որ հիշողությունից ջնջվի հոր կերպարը, որը այլևս որդին տեսնել չի կարող։

— Լևոնն այն տարիքում է, որ նրա մոտ չբացահայտված հարցեր շատ կան, հարկ է եղել աշխատել անգամ հոգեբանի հետ.նա չի հասել դեռ այն գիտակից տարիքին, որ ես իրեն ասեմ՝ հայրը որտեղ է, սակայն երբեք չեմ ասել, որ սպասի՝ վերադառնալու է, չեմ ուզում որ յուրաքանչյուր դռան բացվելու ժամանակ փնտրի հորը: Լևոնը գիտի, որ իր հայրը իրեն կյանքից շատ է սիրել, դրա համար էլ գնացել է: Ես միշտ նրան ասում եմ, որ իր հայրը սրտի մեջ է, և բոլոր քայլերից առաջ մտածիր դա նրան դուր կգար սրտով, թե ոչ,– նշում է հերոսի կինը։

Այսօր տիկին Մարինեն թոռան մանկությունը նմանեցնում է իր որդու մանկությանը։ Նույն հետաքրքրասերն է, նույն բնության մի մասնիկը։ Հերոսի որդին արդեն այս տարիքից սիրում է զենքը և երբ հարցնում են ինչ է ուզում դառնալ, առանց վարանելու պատասխանում է՝ զինվորական։ Ինչպես նշում է մայրը՝ «գեների դեմ մենք անզոր ենք»։

Արթուր Հովսեփյանն իր ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և պատվոգրերով։ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայության համար հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանին։ Արթուր Հովսեփյանն անմահացավ հոկտեմբերի 13-ին Մատաղիսի շրջանում՝ հակառակորդի արձակած հրետանային արկից։

ՍՅՈՒԶԻ ԴԱՎԹՅԱՆ


1

3

4

5

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ