ՆՈՒՅ­ՆԻՍԿ ԹՐՔԱ­ՄԵ՞ՏՆ Է ԶԱՏ­ՎՈՒՄ ԹՈՒՐՔ ՆԻ­ԿՈ­ԼԻՑ

Վերլուծություն

Պե­տա­կան դա­վա­ճան, կա­պի­տու­լյանտ Նի­կոլն իր ցի­նիկ ա­սու­լի­սից հե­տո մնաց բա­ցա­ռա­պես իր բա­ցա­հայտ և ծպտյալ հան­ցա­կից­նե­րի հույ­սին, մեկ էլ այն վար­ձու ծա­ռա­յող­նե­րի, ով­քեր «ընտա­նիք են պա­հում» թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կար­գին ծա­ռա­յե­լու մի­ջո­ցով: Այ­սինքն` այլ հե­նա­րան, բա­ցի հա­կա­հայ տար­րե­րից և ար­ժա­նա­պատ­վու­թյու­նից իս­պառ զուրկ «նո­քյար­նե­րից», սրանք չու­նեն: Ան­գամ հո­գև­որ հայ­րիկ Լև­ոն Տեր–Պետ­րո­սյա­նը սահ­մա­նա­զատ­վում է իր հո­գե­զա­վա­կից:

ԻՆ­ՉՈՒ ԽՈ­ՍԵՑ ԼԵ­ՎՈՆ ԶՈՒ­ՐԱ­ԲՅԱ­ՆԸ

Ան­գամ ԼՏՊ–ն վրդով­վեց այն պնդու­մից, իբր բո­լոր նախ­կին ղե­կա­վար­նե­րը ճա­նա­չել են Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյունն այն տես­քով, ո­րով ճա­նա­չեց Նի­կո­լը: Թուրք Նի­կոլն իր ա­սու­լի­սին, ի դեպ, նա­և ա­ռա­տո­րեն մեջ­բե­րում էր մեկ այլ թուր­քի` Ժի­րայր Լի­պա­րի­տյա­նի ա­սած­նե­րը: Սա­կայն ան­գամ թրքա­մետ ա­ռա­ջին նա­խա­գա­հը կոշտ հա­կա­դար­ձեց նրան: Լև­ոն Զու­րա­բյա­նը փաս­տում է` Նի­կո­լը սուտ է ա­սում, և ըստ նրա, նույ­նիսկ մե­ռե­լա­ծին «ընդհա­նուր պե­տու­թյան» մո­դե­լով «Արցա­խը ու­նե­նա­լու էր սե­փա­կան խորհր­դա­րան, ո­րը ի­րա­վա­սու էր լի­նե­լու ար­գե­լել Ադր­բե­ջա­նի օ­րենք­նե­րի գոր­ծա­ծու­թյու­նը Ար­ցա­խի տա­րած­քում, Ադր­բե­ջա­նի ու­ժա­յին կա­ռույց­նե­րը ի­րա­վունք չէ­ին ու­նե­նա մտնել Ար­ցա­խի տա­րածք ա­ռանց Ար­ցա­խի հա­մա­ձայ­նու­թյան, Ար­ցա­խը կու­նե­նար սե­փա­կան բա­նակ, եւ այլն: Իսկ Փա­շի­նյա­նը հա­մա­ձայ­նել է, որ Ար­ցա­խը ին­տեգր­վի Ադր­բե­ջա­նի ու­նի­տար պե­տու­թյան մեջ, որ­պես Խան­քեն­դի­ի եւ Ագ­դե­րե­ի ադր­բե­ջա­նա­կան շրջան­ներ, ո­րոնց ամ­բողջ ղե­կա­վա­րու­թյա­նը, նե­րա­ռյալ դա­տա­խա­զու­թյու­նը եւ ոս­տի­կա­նու­թյու­նը նշա­նակ­վե­լու են Բաք­վից: Նման ըն­թաց­քի ար­դյուն­քը հայտ­նի է նա­խօ­րոք՝ Ար­ցա­խի հայ բնակ­չու­թյան էթ­նիկ զտու­մը, ե­թե ոչ ջար­դե­րով ար­տաք­սու­մը»:

Ինչ­պես փաս­տում է Լև­ոն Զու­րա­բյա­նը. «Փա­շի­նյա­նը սար­սա­փում է այն ար­ձա­գան­քից, ո­րին կար­ժա­նա­նա իր խայ­տա­ռակ ո­րո­շու­մը, երբ բա­ցա­հայտ­վեն այս բո­լոր ման­րա­մաս­նե­րը: Հե­տե­ւա­բար, նա փոր­ձում է հեր­թա­կան Նի­կո­լա­կան «կռու­տի­տով» իր ո­րոշ­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը դնել Հա­յաս­տա­նի նախ­կին ղե­կա­վար­նե­րի վրա, փոր­ձե­լով հա­մո­զել մեր հա­սա­րա­կու­թյա­նը, թե Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը ճա­նա­չել են ի­րե­նից ա­ռաջ ե­ղած ղե­կա­վար­նե­րը: Սու­տա­սա­նը «մո­ռա­նում» է մեր հա­սա­րա­կու­թյա­նը հայտ­նել մի «փոքր ման­րուք»: Բանն այն է, որ Ալ­մա–ա­թյան հռչա­կա­գի­րը Հա­յաս­տա­նը ստո­րագ­րել է եւ վա­վե­րաց­րել է 10 վե­րա­պա­հում­նե­րով, ո­րոն­ցից հստա­կո­րեն հե­տե­ւում է, որ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ճա­նա­չու­մը Հա­յաս­տա­նի կող­մից չի տա­րած­վում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի վրա՝ խորհր­դա­յին Ինք­նա­վար մար­զի սահ­ման­նե­րում»:

Ա­վե­լին, ըստ ՀԱԿ փոխ­նա­խա­գա­հի, ում շուր­թե­րով խո­սում է Լև­ոն Ա­կո­պի­չը, Նի­կո­լը «Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին ղե­կա­վարն է, ո­րը հրա­ժար­վում է Ար­ցա­խի ան­կա­խու­թյան գա­ղա­փա­րից եւ հանձ­նում այն Ադր­բե­ջա­նին»: Ին­չո՞ւ այդ­քան շեշ­տադ­րե­ցինք ԼՏՊ–ի դիր­քո­րոշ­ման պա­հը` այն պատ­ճա­ռով, որ նա Նի­կո­լի ու նի­կո­լա­ժե­խի այդ­քան ա­տած «Արցա­խյան կլա­նի» ներ­կա­յա­ցու­ցի­չը չէ, և 2008–ին ան­գամ փոր­ձել է ռև­ան­շի գնալ և ղե­կը խլել «պա­տե­րազ­մի կու­սակ­ցու­թյու­նից»: Ե­թե ան­գամ Լև­ո­նի հա­մար է Նի­կո­լը վեր­ջին դա­վա­ճա­նը, ա­պա մնա­ցյա­լը պար­զից էլ պարզ է:

ԻՆՉ ԵՆ Ա­ՍՈՒՄ ԱՐ­ՑԱԽ­ՑԻ­ՆԵՐԸ ԵՎ ՌԱԶ­ՄԻԿ ՆԱ­ԽԱ­ԳԱՀ­ՆԵ­ՐԸ

Jaylam-copy

Եվ ա­հա գի­շե­րով Ար­ցա­խի ԱԺ–ն ու­ղերձ է ըն­դու­նում, ո­րին ար­ձա­գան­քում են ՀՀ և ԱՀ նախ­կին նա­խա­գահ­նե­րը, ե­կե­ղե­ցին, սփյուռ­քը: Սա­կայն նա­խա­գահ­նե­րը ոչ կո­ռեկտ են հա­մա­րել ար­ձա­գան­քե­լու ուլ­տի­մա­տիվ պա­հան­ջը: Ըստ Սերժ Սարգ­սյա­նի. «ՀՀ վար­չա­պե­տի ա­թո­ռը զբա­ղեց­նող կա­պի­տու­լյան­տի՝ Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չե­լու այ­սօր­վա` ար­դեն ու­ղիղ և անս­քող հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ինձ­նից ար­ձա­գանք պա­հան­ջե­լը պար­զա­պես ան­հաս­կա­նա­լի է, ե­թե չա­սեմ՝ վի­րա­վո­րա­կան»: Սերժ Սարգ­սյա­նը փաս­տում է. «Խոս­քե­րից զատ, այ­սօր, ա­ռա­վել քան եր­բև­է, կա­րև­որ են քայ­լե­րը, գոր­ծե­րը և հա­մախմբ­վա­ծու­թյու­նը՝ ան­կախ ա­մե­նա­տար­բեր տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րից ու ամ­բի­ցի­ա­նե­րից, ո­րոնք ո­չինչ են մեր ժո­ղովր­դի գլխին կախ­ված ար­հա­վիր­քի կող­քին: Ար­ցա­խի խնդի­րը, ինչ­պես և Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նա­շի­նու­թյան գոր­ծը ես հա­մա­րել և հա­մա­րում եմ իմ կյան­քի ա­ռա­քե­լու­թյու­նը»: ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի այդ բա­նա­ձև­ումն ար­դեն հասց­րել է թև­ա­վոր խոսք դառ­նալ...

Ռո­բերտ Քո­չա­րյանն էլ ա­վե­լի կո­պիտ գնա­հա­տա­կան տվեց. «Նա­խա­գահ­նե­րին ուղղ­ված վերջ­նագ­րա­յին պա­հանջ­նե­րը իմ մա­սով հա­մա­րում եմ ան­տե­ղի և վի­րա­վո­րա­կան: Դուք մի­այն նո՞ր հաս­կա­ցաք, թե ինչ է կա­տար­վում: Դուք այդ­քան նա­ի՞վ եք: Նույ­նիսկ մեծ ցան­կու­թյան դեպ­քում անհ­նար էր չտես­նել, որ վեր­ջին եր­կու տա­րին Ար­ցա­խի բա­ցա­հայտ հանձ­նում է տե­ղի ու­նե­նում: Մենք դրա մա­սին խո­սել ենք հան­րա­յին և բո­լոր ա­ռիթ­նե­րով: Ար­ցա­խի ԱԺ–ն իր մե­ծա­մաս­նու­թյամբ (բա­ցա­ռու­թյամբ 4 պատ­գա­մա­վո­րի), ի­րենց ա­ռաջ­նորդ­նե­րով ո­րև­է կերպ չի ար­ձա­գան­քել մեր զգու­շա­ցում­նե­րին»:

Ի դեպ, Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ու­ղերձն էլ հնչեց լրիվ ա­նա­տամ: Մաս­նա­վո­րա­պես. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ ձեռն­պահ մնալ Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի կազ­մում ճա­նա­չե­լու ո­րև­է գոր­ծո­ղու­թյու­նից ու հայ­տա­րա­րու­թյու­նից՝ հա­վա­տա­րիմ մնա­լով ներ­պե­տա­կան ու մի­ջազ­գա­յին փաս­տաթղ­թե­րով ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րին և հա­մազ­գա­յին իղ­ձե­րին ու շա­հե­րին: Գի­տակ­ցե­լով հետ­պա­տե­րազ­մյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան խո­ցե­լի վի­ճա­կը՝ մենք ըմբռ­նու­մով ենք մո­տե­ցել տար­բեր զար­գա­ցում­նե­րի և գի­տակ­ցա­բար կրել ու կրում ենք բազ­մա­թիվ զրկանք­ներ՝ չե­զո­քաց­նե­լու հա­մար մեզ ճնշե­լու մի­ջո­ցով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը զի­ջում­ներ պար­տադ­րե­լու բո­լոր փոր­ձե­րը: Սա­կայն կան հստակ սկզբունք­ներ ու կար­միր գծեր, ո­րոնց խախ­տում­ներն ա­նըն­դու­նե­լի և ան­թույ­լատ­րե­լի ենք հա­մա­րում: Եվ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում ճա­նա­չելն այդ կար­միր գծե­րից է, ո­րը, վստահ ենք, հա­մայն հա­յու­թյան գե­րակ­շիռ մա­սի հա­մար մնում է այդ­պի­սի»: Սա ինչ­պե՞ս հաս­կա­նալ, դա­վա­ճա­նին հոր­դո­րում է ձեռն­պահ մնալ դա­վա­ճա­նու­թյու­նի՞ց...

Իսկ կա­պի­տու­լյանտ խուն­տա­յին հա­ջող­վեց ժա­մա­նա­կա­վո­րա­պես տար­բեր խար­դա­վանք­նե­րով չե­զո­քաց­նել դի­մադ­րու­թյան օ­ջախ­նե­րից մե­կը` հե­րո­սա­ծին ծնող­նե­րի նստա­ցույ­ցը: Բայց դա ժա­մա­նա­կա­վոր է, եր­կա­րա­տև է­ֆեկտ ու­նե­նալ չի կա­րող: Անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյանն էլ բա­ցատ­րում է, թե որ դեպ­քում կհաղ­թա­հար­վի հան­րու­թյա­նը պա­տած զանգ­վա­ծա­յին «ջայ­լա­մու­թյունն» ու կրա­վո­րա­կա­նու­թյու­նը. «Էմպի­րիկ կա­նոն կա. «Դեպ­քե­րի 95 տո­կո­սում պայ­քա­րին մաս­նակ­ցում են բնակ­չու­թյան 5 տո­կո­սից ոչ ա­վե­լին»: Ի­հար­կե, երբ այդ 5 տո­կոս «գժե­րի» հաղ­թա­նակն ար­դեն մոտ է լի­նում, մեծ թվով մար­դիկ են ի­րենց մի­ա­նում: Սա կոչ­վում է «band­wa­gon mo­bi­li­za­ti­on» (հա­յե­րեն, ե­րև­ի, կա­րե­լի է թարգ­մա­նել. «տա­շի­տու­շի մո­բի­լի­զա­ցի­ա»): Դրա օ­րի­նակ է 2018–ի ապ­րի­լին Սերժ Սարգ­սյա­նի հրա­ժա­րա­կա­նից ՀԵ­ՏՈ բնակ­չու­թյան լայն շեր­տե­րի փո­ղոց դուրս գա­լը:

Կամ ե­թե ինչ–ինչ պատ­ճառ­նե­րով Նի­կո­լի հե­ռա­ցումն ար­դեն անշր­ջե­լի լի­նի, այ հենց այդ պա­հին բո­լոր նրանք, ով­քեր այ­սօր «չեն հե­տաքրքր­վում քա­ղա­քա­կա­նու­թյամբ» և 1001 պատ­ճա­ռա­բա­նու­թյուն ու­նեն, թե ին­չու դուրս չեն գա­լիս բո­ղո­քի ցույ­ցե­րի, մի­ան­գա­մից կսկսեն ա­մեն ան­կյու­նում գո­ռալ, որ Նի­կո­լը պետք է հե­ռա­նա»:

Այ­սինքն` բո­լոր դեպ­քե­րում օ­կու­պա­ցի­ոն ռե­ժի­մին տա­պա­լե­լը 95 տո­կո­սով մնում է փոք­րա­մաս­նու­թյան ու­սե­րին: «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Հայկ Մա­միջա­նյա­նի խոս­քով. «Փա­շի­նյա­նին խոր­հուրդ կտամ մի հատ բա­ցի նա­յի, թե որ բռնա­պե­տը ոնց է գնա­ցել, ու ին­քը ընտ­րի իր ճա­կա­տա­գի­րը: Փա­շի­նյա­նի կա­ռա­վար­ման յու­րա­քան­չյուր վայր­կյա­նը ա­վե­լի մեծ վնաս է հասց­նում հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րին»: Իսկ թե ինչ­պի­սի վնաս` Դա­վիթ Շահ­նա­զա­րյա­նի բնո­րոշ­մամբ. «Փա­շի­նյա­նի խա­ղա­ղու­թյունն ա­վե­լի կորս­տա­բեր է լի­նե­լու, քան նրա սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մը»:

Իսկ հան­րու­թյան ակ­տիվ հատ­վածն ապ­րում է «Հայ­կա­կան Նյուրն­բեր­գի» ակն­կա­լի­քով: Ան­գամ` ա­մե­րի­կա­մետ Ժի­րայր Սէ­ֆի­լյա­նը: Իսկ Մոսկ­վա­յից ար­դեն փոր­ձա­գետ­նե­րի մտա­վա­խու­թյուն­ներ են հնչում, որ Իլ­հա­մի ու Նի­կո­լի գոր­ծար­քի ար­դյուն­քում ՌԴ–ն կա­րող է Հա­րա­վա­յին Կով­կա­սից դուրս մղվել: Սկսե­ցին հաս­կա­նա՞լ, որ Նի­կո­լը «օգտա­կար ա­պուշ» չէ, այլ` մի­ան­գա­մայն վնա­սա­կար «քցող»... Լավ է ուշ, քան եր­բեք:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում