Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող ակումբն ու 19-ամյա ֆուտբոլիստը ստորագրել են չորս տարվա պայմանագիր, որի ժամկետը կավարտվի 2027 թվականի հունիսի 30-ին: Ռանոսը «Բորուսիայի» կազմը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականի նորեկը բուժզննում է անցել «Բորուսիայում»:

