13 տարեկանից անբաժանելի է ինձանից ծանրամարտը, զբաղվել եմ նաև ակրոբատիկայով
ՍպորտԳյումրեցի, անվանի ծանրամարտիկ, երիտասարդների Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն,
մինչև 23 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալակիր ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ վերջերս նշեց իր ծննդյան 23-րդ տարեդարձը։ Iravunk. com - ին հաջողվեց կապ հաստատել օրվա հոբելյարի հետ։
- Ողջույն, Ռաֆիկ: Շնորհավորում ենք ծննդյան տարեդարձի առթիվ, նորանոր նվաճումներ մաղթում ։
- Շնորհակալ եմ։ Ծննդյանս օրերը նշում եմ հարազատներիս, ընկերներիս հետ միասին։ Կուզենամ, որ մեր երկրում լավ լինի ամեն ինչ, ամենակարևորը խաղաղություն լինի, ամեն մի զինվոր էլ բարով ծառայի ու վերադառնա հայրենի տուն։
- Ռաֆիկ, կպատմես թե երբ սկսեցիր զբաղվել սպորտով։
- Ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ծանրամարտի բաժինը։ Ոգեշնչվել եմ ինձանից ավագ ծանրորդներից ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ և ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ։ 2 տարի մարզվել եմ մարզիչ ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆԻ ղեկավարությամբ պատանիների հավաքականում։ 13 տարեկանից անբաժանելի է ինձանից ծանրամարտը, զբաղվել եմ նաև ակրոբատիկայով։ Հետո դարձա ծանրամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի արծաթե մեդալակիր, հետո Եվրոպայի չեմպիոն։ Անձնական մարզիչս ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է։ Շնորհակալ եմ ջանք ու եռանդ խնայելու համար։ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությանը 81 կգ քաշային կարգում եմ հանդես եկել ու բրոնզե մեդալակիր դարձել, վնասվածքը խանգարեց ինձ։ Հետագայում կաշխատեմ ավելի լավ հանդես գալ ու ոսկե մեդալ նվաճել։ Եթե ունես աշխատասիրություն, նպատակասլացություն, կամքի ուժ, ուրեմն կհասնես հաջողության, քո նպատակներին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

