«4 Գոտեմարտերից կառանձնացնեմ ադրբեջանցի մրցակցիս հետ պայքարը». Ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆ

Սպորտ

Վերջերս Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը չեմպիոնի տիտղոսը նվաճեց մեր լավագույն ըմբիշներից Մ23 տարեկանների Աշխարհի չեմպիոն, ծնունդով Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԸ։ Եվ ահա, Iravunk. com-ին հաջողվեց կապ հաստատել ու զրուցել Եվրոպայի նորընծա չեմպիոն Վազգենի հետ։

- Շնորհավորում ենք, Վազգեն, փայլուն հաղթանակի կապակցությամբ։

- Շատ շնորհակալ եմ ։Շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա մասնակցել Եվրոպայի առաջնությանը և հաղթել։ Չորրորդ տարին էր, որ չէի կարողանում մասնակցել վնասվածքների պատճառով։ Հանդես եկա 65 կգ քաշային կարգում, մեկնարկային գոտեմարտս իսրայելցի մարզիկի հետ էր, որին հաղթեցի բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով, այնուհետև 4։1 հաշվով հաղթեցի ադրբեջանցի մրցակցիս ու այդպես դուրս եկա կիսաեզրափակիչ փուլ։ 12։4 հաշվով հաղթեցի Ուկրաինան ներկայացնող Առուշանյանին։ Այս մեդալը շատ կարևոր է ինձ համար, քանի որ առաջինն է մեծահասակների Եվրոպայի առաջնություններում։ Պարգևատրման արարողության ժամանակ պատվո հարթակին կանգնած աննկարագրելի զգացողություններ ապրեցի, երբ հնչեց մեր երկրի հիմնը, բարձրացավ Հայոց եռագույնը։ Ինձ համար շատ մեծ պատիվ է միջազգային մրցահարթակներում ներկայացնել Հայաստանը։

- Վազգեն, իսկ կարող ես առանձնացնել, թե որ գոտեմարտը առավել բարդ տրվեց։

- Ոսկե մեդալի ճանապարհին անցկացրածս 4 գոտեմարտերից կառանձնացնեմ ադրբեջանցի մրցակցիս հետ պայքարը, սակայն, ոչ նրա համար, որ մրցակիցս ադրբեջանցի էր։ Մի փոքր մրցումային լարվածություն կար։ Այս հաղթանակս նվիրում եմ մեր ամբողջ ազգին, հայ ժողովրդին։ Ինձ համար շատ սպասված հաղթանակ էր, մեդալ, որին ստացվեց հասնել միայն քրտնաջան ու թիմային աշխատանքի շնորհիվ։ Հատկապես մեծ է մարզիչների և մեզ հետ մարզվող ընկերների դերը։ Առանձնահատուկ շնորհակալ եմ իմ անձնական մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանին, այս հաղթանակի մեջ ունեցած աննկարագրելի ավանդի և մշտապես կողքիս լինելու համար։ Շնորհակալ եմ հարազատներիս, ինձ ոգևորելու համար։ Շնորհակալ եմ բոլորից շնորհավորանքների համար։ Շարժվում ենք առաջ։

- Իսկ հետագա ծրագրերի, անելիքների մասին ինչ կասես։

- Հաջորդ նպատակս Փարիզ 2024-ի օլիմպիական ուղեգիր նվաճելն է։ Պիտի աշխատենք այդ ուղղությամբ։ Անկախ բարձր արդյունքներից, ոսկե մեդալից, միշտ էլ ավելացնելու տեղ կա։ Պետք է աշխատեմ ավելի լավ մարզավիճակ ձեռք բերեմ, որովհետև Աշխարհի առաջնությունում ավելի ուժեղ մրցակիցներ են լինելու։

Իսկ ահա Վազգենի անձնական մարզիչը ՌԱՖԻԿ ԳՈԼԵՑՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում, այսպես բնութագրեց իր սանին.

«Իմ սանը Վազգենը, շատ դաստիարակված, կշռադատված, շատ լավ մարզիկ է, աշխատասեր, պարտաճանաչ, շատ լավ ըմբիշ ։Մեր տքնաջան պարապմունքները տվեցին իրենց արդյունքը, ինչի համար շատ ուրախ եմ։ Առաջ Աստված։ Պիտի պատրաստվենք, առջևում Աշխարհի առաջնությունն է։ Հուսով եմ, որ Վազգենը կնվաճի ուղեգիր նաև Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Շատ մեծ հույսեր եմ կապում նրա հետ, իմ լավագույն սաներից է»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի