Նիկոլի հայտարարությունից հետո միայն մեկ ճանապարհ մնաց․ Գևորգ Գևորգյան

Թեմա

«Փաշինյանը բանավոր ճանաչել է արդեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նրա բոլոր հայտարարությունները բառախաղեր են։ Նա մարդկանց չի բացատրում, թե ինչի մասին է խոսում, որովհետև գիտի, որ մարդիկ դեմ են գնալու իր ցանկություններին»,-Mediahub.am-ի հետ զրույցում ասաց «Հայ Ազգային Ճակատ» կառույցի հիմնադիր, ռազմական - քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը։ 

Գևորգյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի` այսօր կայացած ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերին։ Ռազմական գործիչը նկատում է, որ գործող վարչապետը հաշվի չի առնում ժողովրդի կամքը և առաջիկայում բնակության իր իրավունքն է ապահովում Թուրքիայում կամ Ադրբեջանում․

«Նիկոլն ասում է հետևյալը․ 86 600 քառակուսի կմ տարածքի մեջ մտնում է նաև Արցախը, մտնում են նաև անկլավները։ Ի՞նչ է նշանակում անկլավներ․ դա բոլոր այն գյուղերն են, որոնցում տներ են կառուցվել, հայեր են ապրում ու զարգացնում են տնտեսությունը։ Նիկոլն այդ ամեն ինչը տալիս է ադրբեջանցիներին։ Այսինքն, ձեր տները Նիկոլը զիջում է թշնամուն՝ նրանց ասած անկլավ հասկացության տակ։ Ադրբեջանի նախագահ Ալիևը ուղիղ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն չի եղել, այլ եղել է արևմտյան Ադրբեջան՝ Էրիվան մայրաքաղաքով։ Նիկոլի հաջորդ հանձնելիքը Սյունիքն է լինելու ու Երևանը։ Փաստացի, Նիկոլը չի ասում, որ այն քառակուսի կիլոմետրերը, որ ինքը պատրաստվում է ճանաչել Ադրբեջանի ամբողջականության մեջ, ոչ միայն Արցախն է, այլ նաև Հայաստանի տարածքներն են։ Սա իրենց մոտ պետական քաղաքականություն է և այդ քաղաքականությունը նրանում է, որ թշնամուն թույլ տան մտնել Երևան։ Սովետական միության տարիներին ադրբեջանցիների ապրած տարածքները Նիկոլը պատրաստվում է վերադարձնել և ոչնչացնել մեր երկիրը»,-ընդգծում է Գևորգ Գևորգյանը։ 

Ռազմական գործիչն անդրադարձավ նաև անկլավ համարվող Արծվաշենին, որն, ըստ Փաշինյանի հայտարարության, կարող է վերադարձվել Հայաստանին․ 

«Եթե Հայաստանի Հանրապետությունը չլինի՝ Արծվաշենի վերադարձը ի՞նչ խնդիր կլուծի։ 2022 թվականի մայիսի 25-ին Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել է, որ մենք դեռ չենք արձանագրել, որ Հայաստանի տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Արձանագրվել է, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է։ Ես ընդգծում եմ, որ Նիկոլը կամաց-կամաց լրիվ տալիս է։ Մեր լինելիության խնդիրն է հիմա կարևորը»,-նշում է քաղաքական գործիչը։ 

Գևորգ Գևորգյանի խոսքով՝ Փաշինյանը միշտ փոխում է իր հայտարարությունների տեքստը և հերքում ինքն իրեն․

«Այսօր ինքը խոսում է անկլավների և Արծվաշենի մասին, իսկ մեկ տարի առաջ ինքը լրիվ հակառակ բան էր խոսում։ Նիկոլն անում է այն, ինչ իրեն ասվում է, որ պետք է անի։ Մենք արդեն տևական ժամանակ տեսնում ենք, որ Ալիևը ինչ խոսում է՝ Նիկոլը նույնը կրկնում է։ Կրկնում են իր Կառավարության և ընտանիքի անդամները։ Մեր խնդիրը հետևյալն է՝ հասկանալ, որ այս մարդը կոնկրետ ասում է՝ ժողովուրդ, ես գնում եմ ստորագրելու, հանձնելու ու նաև ձեզ հանձնելու։ Դրանից հետո ինքը ֆիզիկապես չի լինելու, ու ոչ մեկը չի կարողանալու մեր ունեցածը պահել։ Ո՛չ ռուսն է պահելու, ո՛չ ամերիակացին, ո՛չ էլ ֆրանսիացին։ Իրանը նույնպես չի պահելու մեզ, որովհետև ինքն իր համար է պայքարելու»,- վստահ է մեր զրուցակիցը։

Ռազմական գործիչը սթափության կոչ է անում։ Նշում է, որ ժամանակ ենք կորցնում ու եթե ոտքի չկանգնենք՝ հայրենիքը կկորցնենք։ «Ազգակործան է, պետականակործան է, հայրենակործան է այս մարդը, ու սա իր հայրենիքը չի, իր ժողովուրդը չի։ Հիմա մի ճանապարհ կա միայն։ Երկիր տալը, ըստ Նիկոլի հայտարարությունների, երկու-երեք օրվա պատմություն է դառնում։ Հստակ պայմանավորվածությունների մասին նա արդեն բարձրաձայնում է։ Մենք կա՛մ դուրս ենք գալու պայքարելու, կա՛մ հաշտվում ենք ոչնչացման հետ, կա՛մ պետք է փրկենք մեր ընտանիքը, կա՛մ՝ կործանվենք»,-եզրափակեց Գևորգ Գևորգյանը։

Լուսին Ղազարյան

https://iravunk.com/sim/?p=256376&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ