Հետո՞... Արժե՞ր գիշերով արտահերթ նիստ գումարել. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական
«Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը` թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից Հայոց Հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը», - այս բովանդակությամբ հայտարարություն ընդունեց Արցախի Ազգային ժողովը ժամեր առաջ հրավիրված հրատապ արտահերթ նիստի ժամանակ:
 
Անդրադառնալով վերոնշյալին՝ գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ գրել է. «Ուզում եմ հասկանալ, այդ հավաքական կերպար «Համայն հայությանը» դիմելով՝ ի՞նչ եք ակնկալում: Կամ մեկ այլ կոչ. «Միաժամանակ դիմում ենք Հայաստանի եւ Արցախի նախկին ու գործող նախագահներին` կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ.-ի մայիսի 22-ին արած հայտարարությունները, այլապես Ձեր լռությունը կդիտարկենք որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան»: Այսօր Հայաստան են ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, գեներալ-մայոր Քիթ Ֆիլիպսը եւ աշխատակից Պատրիկ Փրայորը, ովքեր Նիկոլի կառավարության հետ անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել: Բացի այդ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի գծով պետքարտուղարի տեղակալ Լեո Դոչերթն էլ Արարատ Միրզոյանի հետ է այսօր հանդիպել, այսինքն՝ ծանր հրետանին ժամանել է Հայաստան, եւ ՌԴ-ին դիմելու փոխարեն (հիշեցնեմ, Քյուրեքչայի պայմանագրով Արցախ աշխարհը եղել է Ռուսական Կայսրության մաս` Елизаветпольская губерния, ռուս թագավոր Ալեքսանդր Առաջինի կնոջ պատվին), դուք դիմում եք ամորֆ ձեւակերպումով «Համայն հայությանը» եւ դեռ պատրաստվում եք «Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների» լռությունը «դիտարկել» որպես ՀՀ «վարչապետի հետ համաձայնության նշան»։
Սա ի՞նչ թիրախավորում էր... Բոլոր ասուլիսներում «Համայն հայությունը» եւ «նախկին նախագահները» դատապարտում են Նիկոլին... Հետո՞... Արժե՞ր դրա համար գիշերով ժամը՝ 23:00-ին արտահերթ նիստ գումարել... Ասել եմ եւ կրին ասում եմ, հենց Նիկոլի պատճառով ստեղծված իրավիճակում Արցախը պետք է դիմի ՌԴ-ին՝ հայցելով դառնալ պրոտեկտորատ... Աստծո նվերը չգնահատեցինք՝ կարող էինք ունենալ Միասնական Անկախ Հայաստան եւ դեռ մեր Արեւմտյան հողերը պահանջել, սակայն այսօր, ավաղ, ունենք այն իրավիճակը, որն ունենք եւ պետք է ճկուն քայլեր անել, որ եղածն էլ չկորցնենք...»:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում