Այսօր Սասուն Մկրտչյանի մայրիկի տարեդարձն է. Խոնհարվում ենք Ձեր հայեցի տեսակի առաջ հերոսամայր
Ախ կանայք
Այսօր ապրիլյան պատերազմի անմահ, հաղթանակած հերոս Սասուն Մկրտչյանի՝ ուժեղ հայ կնոջ, երբեք իր բարձունքից չիջնող հերոսածին մայրիկի՝ Նարինե Կիրակոսյանի ծննդյան օրն է։
Շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը հերոսածին մայր՝ խոնհարվում ենք Ձեր հայեցի տեսակի եւ Ձեր անկոտրում ոգու առջեւ։
ՍԱՍՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՈՒ ՍԽՐԱՆՔԻ ՈՒՂՂԻՆ
Սասուն Մկրտչյանը ծնվել է 1989 թ.-ին, Երևանում: 10 տարեկանից զբաղվել է Մուայ թայ սպորտաձևով: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և պարգևատրվել տարբեր մեդալներով ու պատվոգրերով:
Վերջին տարիներին Սասունը հանդիսանում էր ֆեդերացիայի անդամ, ինչպես նաև մրցավար և մեկնաբան: 2007-2009 թթ անցել է պարտադիր ժամկետային ծառայության Շամշադինի զորամասում: 2011-2014 թթ ծառայել է Խաղաղապահ զորքերում:
2014 թ.-ից ծառայության է անցել ՀՀ Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բրիգադում և 4-րդ հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ: Մասնակցել է օպերատիվ ուղղության ուսումնասիրմանը, մարտական հերթապահությանը և հատուկ միջոցառումների կատարմանը:
Պարբերաբար մեկնում էր Արցախ՝ ծառայություն իրականացնելու։ Ապրիլի 1-ին հերթական անգամ ծառայությունն իրականացնելուց հետո վերադարձել է Արցախից։ Սակայն սահմանից հակառակորդի ակտիվության մասին լուրերը ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան Սասունին ևս կանչեցին առաջնագիծ։ Թալիշի դիրքը հետ գրավելիս Սասունի գնդացիրը փչացել է։ Զինակցից զենք է խնդրել, սակայն հրամանատարը չի թույլատրել։
https://iravunk.com/sim/?p=256303&l=am/