Իշխանությունը թույլ չի տվել ՀԱՀԳԲ մարտիկ Փիեր Գյուլումյանի աճյունն ամփոփել Եռաբլուրում

Հասարակություն
Այսօր՝ մայիսի 21-ին, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, Սուրբ Պատարագի ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների ներկայությամբ կատարվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Փիեր Գյուլումյանի հոգեհանգստյան կարգը։ Նույն օրը, Փիեր Գյուլումյանի աճյունը՝ տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարազատների եւ մի խումբ մարտական ընկերների ներկայությամբ, առժամանակ ամփոփվեց Երեւանի Շահումյանի անվան գերեզմանատանը։
 
Փիեր Գուլումյանը Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի Եվրոպայի տարածքի ռազմական պատասխանատուն էր։ Կազմակերպել ու անձամբ մասնակցել է բազմաթիվ զինված գործողությունների, այդ թվում՝ 1981-ի մարտի 4-ին, Փարիզում ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբակի իրականացրած գործողությանը, որի ընթացքում գնդակահարվել են երկու թուրք բարձրաստիճան դիվանագետներ:‬‬ Նրա նահատակությունից 40 տարի անց՝ նախորդ տարի դեկտեմբերի սկզբին, Փարիզից Հայրենիք փոխադրվեց Գյուլումյանի աճյունը՝ ընտանիքի ցանկությամբ եւ մեր կազմակերպության նախաձեռնությամբ։
 
1982-ի օգոստոսի 2-ին, Փարիզում` դժբախտ պատահարի հետեւանքով մահացած ՀԱՀԳԲ մարտիկի աճյունը պետք է ամփոփվեր Եռաբլուրում՝ ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշահամալիրում, որտեղ արդեն 23 տարի տեղադրված է նահատակ ընկերոջ տապանաքարը։ Սակայն մայիսի 19-ի առավոտյան, Հայաստանի գործող իշխանությունը՝ ի դեմս Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատարի, իր նախաձեռնությամբ մեր ներկայացուցչի հետ հանդիպելով, հղում է կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հրամայականներին եւ պատրվակելով անհիմն ու հերյուրածին պատճառաբանություններ, պաշտոնապես հաղորդել է, որ չի արտոնվում նահատակ ընկերոջ աճյունի ամփոփումը Եռաբլուրում։ Առաջիկայում մենք հանդես կգանք հայտարարությամբ, հանրությանը պարզաբանելու՝ ընկերոջ աճյունը Եռաբլուրում ամփոփելու դեմ գործադրված մեքենայությունները եւ արձանագրելու՝ կատարվածին մեր քաղաքական գնահատականը:
 
Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական Խորհուրդ (Վերակազմյալ)
https://iravunk.com/sim/?p=256295&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ