Արթուր Թովմասյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջեւ չկա լարվածություն, չի՛ եղել ու չի՛ կարող լինել․ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարը փակագծեր է բացում

Հանդիպում

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի մայիսի 18-ի նիստի ընթացքում Արցախի նախագահին  կոչ արեց ստեղծել պետական պաշտպանության կոմիտե․ «Եվ երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում (ընդգրկել – խմբ․) երկու մարդու՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին։ Պարոն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հրաժարականի դիմում ներկայացրեք կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն։ Եթե ժողովուրդը ձեզ չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք»։

Վերը նշված հայտարարությունից հետո քաղաքական որոշ շրջանակներ վստահեցնում էին, որ ԱՀ ԱԺ  նախագահի եւ ԱՀ նախագահի միջեւ առկա հասունացել է լուրջ հակասություն, անգամ լուրեր տարածվեցին, որ ԱՀ ԱԺ նախագահը ճամբարափոխ է եղել եւ դավաճանել սեփական կուսակցությանը։ Տարածված լուրերը, սակայն, ինչպես  <<Իրավունքի>> հետ զրույցում վստահեցրեց  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, աղերս չունեն իրականությանը, իսկ իրականությունը հետեւյալն է․

-Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջեւ չկա լարվածություն, չի՛ եղել ու չի՛ կարող լինել։ Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը վերաբերում էր մայիսի 15-ին ԱՀ նախագահի կողմից հայտարարված քաղաքական կոնսուլտացիաներին՝ ստեղծված իրավիճակին եւ առկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Հենց այս համատեսքստում հնչեց պարոն Թովմասյանի առաջարկությունը, ըստ որի կամ պետք է ստեղծվի Պետական պաշտպանության կոմիտեի ձեւաչափով մարմնի, կամ անցկացնել վստահության հանրաքվե, որի արդյունքիներից ելնելով կայացնել հետագա որոշումները։ Որեւէ պահանջ չի եղել։

-Ըստ Ձեզ, որքանո՞վ է իրատեսական վստահության հանրաքվե անցկացնելու գործընթացը այս պահին, հաշվի առելով, որ թշնամին օր-օրի սեղմում է Արցախի շուրջ օղակը։

-Վստահության հանրաքվեն նպատակ ունի մեղմել, կայունացնել ստեղծված քաղաքական իրավիճակը։ Վստահության հանրաքվե անցկացնելու հնարավորությունը մեզ տալիս Արցախի Սահմանադրությունը։ Բայց այս պահին քաղաքական որոշում դեռ չկա, քաղաքական կոնսուլտացիաները շարունակվում են։ Հենց լինի նման որոշում Արցախի հանրապետության նախագահը այդ մասին ինքը հանդես կգա հայտարարությամբ։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=256288&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ