«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Եթե Ալենի թքելը ներվեց, ուրեմն` պետք է ներվի նաեւ մորը, ով զավակ է կորցրել».ՇՊՌՈՏ

Շոու բիզնես

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը` Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մայիսի 20-ին մերժեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող բողոքը, եւ նա 1 ամսով կալանավորվեց: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին իբր առեւանգելու փորձի համար:  Այս մասին  «Իրավունքը» զրուցել է երգչուհի ՇՊՌՈՏԻ հետ:

— Տիկին Գայանեի դեմ քրեական գործ հարուցելու մասին ի՞նչ կասեք: Նրա ազատությունը պահանջելով՝ զոհվածների մայրերը շուրջօրյա նստացույց են իրականացնում Հանրապետության հրապարակում:

— Այո, օրենքը բոլորիս համար է, բայց եթե Ալենի թքելը ներվեց, որովհետեւ  էմոցիոնալ մարդ է, ուրեմն՝ պետք է ներվի մորը, ով զավակ է կորցրել եւ անկայուն հոգեվիճակի մեջ է: Եվ զարմանալին ինձ համար այն է, որ հայ մայրերն են այդ արարքը քննադատում: Ախր նրա ցավը ո՞վ կհասկանա: Ինչո՞ւ եք փորձում արժեզրկել նրա մարդկային, մայրական ցավը, էմոցիան, որն ամեն ինչից վեր է՝ խելագարության հասնող: Մեր հերոսների ծնողներն այսօր ամենահետապնդվող մարդիկ են դարձել: Հավատս չի գալիս, թե այս ուր ենք հասել: Բա Ալենին ինչո՞ւ չեն պատժում, հղի կնոջն ավտովթարի ենթարկած մարդուն պատժե՞լ են: Հարց՝ մեր երկրում օրենքը բոլորի համա՞ր է, թե՞ միայն խեղճերի… Փաստորեն, բան չի փոխվել: Օրենքը սկզբում օլիգարխների վրա թող կիրառեն, հետո ազգի ամենաթույլ ու խոցված մարդկանց վրա: Ամո՛թ է, հայ ենք..

— Մի՞թե զոհված հերոսի մորը ձերբակալելով են ուզում ապացուցել, թե ինչքան արդար են:

— Գիտեք, ինձ համար Աստված է արդար: Ես մեր երկրի դատական համակարգին չեմ վստահում: Ես համոզված եմ, որ տիկին Գայանեն չէր վնասի Աշոտին: Նա մայրական բնազդ ունի: Երեւի Աշոտը չի դիմացել ճնշմանը: Եթե այս ամենն ինձ հետ եղած լիներ, եւ ես համաձայնվեի նստել, ապա մինչեւ վերջ կմնայի: Իսկ եթե պետք է կեսից իջնեի, հենց սկզբից չէի նստի: Ես ինչքան գիտեմ՝ Աշոտին ստիպողաբար ավտոմեքենայի մեջ չեն նստեցրել: Ես Աշոտի հանդեպ ատելություն չունեմ: Նա մի երեխա է, ում պապան վատ շրջապատ է ընկել: Եթե մի իշխանություն դպրոցներից հանում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, ես այդ իշխանության օրինապահության վրա կկասկածեի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան