Արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից հետո ձեւավորվել է առկա արտաքին սպառնալիքները չեզոքացնելու հնարավորություն. նախկին վարչապետ

Ներքաղաքական
Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ 2020թ նոյեմբերյան եռակողմ հայտարարությունը ստորագրած երեք երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը:
 
Ակնհաայտ է, որ արտգործնախարարների վաշինգտոնյան և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումներին անմիջապես հաջորդած Ռուսաստանի սույն նախաձեռնությունը ուներ մեկ գլխավոր նպատակ՝ բաց չթողնել Հարավային Կովկասում զարգացումների հիմնական մեդիատորը մնալու իր դերակատարումը: Այդ է վկայում նաև առաջիկայում Մոսկվայում երեք երկրների առաջին դեմքերի հերթական հանդիպման նախաձեռնումը Ռուսաստանի կողմից:
Ավելին, նախարար Լավրովը հստակ հայտարարեց տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու Ռուսաստանի վճռականության մասին, ավելացնելով, որ կողմերը համաձայնվել են այն մոտեցման հետ, որ մինչ համապատասխան միջպետական պայմանագրի ստորագրումը պետք է գալ ընդհանուր հայտարարի սահմանազատման և կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրներում: Ուստի անհապաղ պետք է սկսել այդ խնդիրներին նվիրված
բանակցությունները փոխվարչապետների մակարդակով:
 
Առաջին հայացքից թվում է թե միջպետական պայմանագրի նախապատրաստման և ստորագրման գործընթացի մասով Լավրովի և Միշելի հայտարարություններում որևէ սկզբունքային տարբերություն չկա՝ թե մեկը և թե մյուսը կարևորում են սահմանազատման և ապաշրջափակման խնդիրներում հակամարտող կողմերի միջև ընդհանուր մոտեցումների ձևավորումը:
 
Բայց իրականում և, ըստ իս, ի տարբերությունը Բրյուսելում ձեռք բերված պայմանավոորվածությունների, Մոսկվայում ոչ երկիմաստ արձանագրվել է, որ չի կարող կնքվել որևէ պայմանագիր՝ առանց սահմանազատման և ապաշրջափակման խնդիրներում կողմերի համար ընդունելի լուծումների:
Եվ իրոք, առանց նշված խնդիրների լուծման հնարավոր չէ կնքել միջպետական պայմանագիր, քանի որ այդ լուծումները պարտադիր պետք է իրենց արտացոլումը գտնեն ապագա այդ պայմանագրում:
 
Թվում է թե նման արձանագրումը մանրուք է, բայց, կարծում եմ, իրադարձությունների զարգացման ընթացքը կանխորոշող մանրուք է և այդ կերպ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանը նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը:
Բայց ի՞նչ կարող է տալ մեզ այդ ‹‹մանրուքը››:
 
Նախ դա մեզ հնարավորություն է տալիս առաջարկել սահմանազատման և սահմանագծման խնդիրներին վերաբերող բանակացությունները սկսել հիմք ընդունելով ԵԱՀԿ Քարտուղարության 2017թ դեկտեմբերին ընդունված ‹‹ Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում: Հրատապ խնդիրներ և լուծումներ›› վերտառությամբ փաստաթուղթը, որն ընդունվել է գլխավորապես հետխորհրդային տարածքում պետությունների միջև միջպետական սահմանների որոշման գործընթացում որպես պարտադիր կիրառման ենթակա մեթոդական ցուցումներ և որում ամրագրված են այն սկզբունքները, որոնցով կողմերը պետք է առաջնորդվեն սահմանազատման խնդիրներում՝ մինչ տարբեր տեսակի քարտեզներին անդրադառնալը:
 
Սահմանազատման բանակցությունները սկսել անմիջապես ինչ որ քարտեզներին հղում կատարելով և դրանք հիմք ընդունելով՝ ծայրաստիճան անթույլատրելի է: Դա կնշանակի հնարավորություն տալ մեր հարևանին սահմանազատման խնդիրները լուծել օգտագործելով ուժի և ուժեղի այսօրվա իր ռազմավարական դիրքերը:
Բանակցություններում Հայաստանը ներկայացնող պաշտոնայն պետք է գիտակցի թե ինչպիսի կործանարար սպառնալիքների է ենթարկում Հայաստանին, եթե սահմանազատման բանակցություններում, գիտակցաբար թե ոչ, անտեսի վերը նշված փաստաթղթում ամրագրված սկզբունքները:
 
Երկրոդ, մենք հնարավորություն ենք ստանում ապաշրջափակման խնդիրներին նվիրված բանակցություններում ներկայացնել ապաշրջափակման այն հայեցակարգային դրույթը, համաձայն որի ապաշրջափակումը պետք է ծառայի իր գլխավոր նպատակին՝ ձևավորել պետությունները կապող տնտեսական ենթայառուցվածքների այնպիսի կոնֆիգուրացիա, որի պարագայում կողմերից ուրևէ մեկը զերծ կմնա տարբեր ճնշումներ գործադրելու միջոցով իր համար միակողմանի տնտեսական օգուտների հասնելու գայթակղությունից: Միայն հայեցակարգային այս պահանջին բավարարող միջպետական տնտեսական ենթակառուցվածքները կնպաստեն երկրների միջև վստահության ձևավորմանը և կդառնան խաղաղությունն անշրջելի դարձնող արդյունավետ երաշխիքներից մեկը:
 
Ի դեպ Մեղրու երկագծի առաջնային կառուցումը պետությունների միջև վստահություն ձևավորելու հրամայականի հետ որևէ աղերս չունի: Իր բյուջեից ծախսելով մոտ 150 մլն դոլար կառուցոլով այդ երկաթգիծը Հայաստանը ապահովում է Ադրբեջանի կապը Թուրքիայի հետ և ուրիշ ոչինչ: Ադրբեջանի տրանսպորտային այդ ծրագիրը նախատեսում է Նախիջևանի Շառուր քաղաքից մուտք դեպի Իգդիր և այն Հայաստանը մեկուսացման մեջ թողնելու ծրագիր է:
 
Իրական ապաշրջափակման նպատակին հասնելու համար պետք է առաջնային գործարկել Բաքու-Ղազախ- Իջևան-Դիլիջան-Հրազդան-Երևան-Երասխ-Նախիջևան գիծը: Սա տնտեսական և քաղաքական ռիսկերի տեսակետից ամենահավասարակշռված գիծն է և մեծ ներդումներ չի պահանջում: Ես սահմանազատման և ապաշրջափակման այս խնդիրներին ավելի առարկայորեն անդրրադարձել եմ դեռևս 2021թ հրապարակած ‹‹ Հայաստանը մուրճի և սալի արանքում: Ի՞նչ անել›› հոդվածում և խորհուրդ կտամ բաանակցողներին ուսումնասիրել այն:
 
Ինչևիցե, ակնհայտ է, որ արտգործնախարարների մոսկովյան համդիպումից հետո ձևավորվել է բանակցութունների միջոցով առկա արտաքին սպառնալիքները չեզոքացնելու ռեալ հնարավորություն: Չօգտագործել այն՝ դավաճանությանը համարժեք բան կլինի:
 
ՀՀ նախկին վարչապետ
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում