Նիկոլ Փաշինյանը հենց այսօր գնացել է Դիլիջանի Պարզ լիճ, որտեղ մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարին: Այս առիթով նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է տեղադրել, որոնցից մեկում պատասխանում է դպրոցականների հարցերին: Չենք խոսում նրա մասին, թե հարցերը որքան պատրաստված էին կամ՝ ոչ, որովհետեւ Փաշինյանը իրեն հատուկ դատարկամտությամբ՝ տալիս էր պատասխաները զավեշտ ու վրդովմունք առաջացնելով գիտակից հանրության շրջանում:
Պատկերացնո՞ւմ եք իր պատասխաններից մեկում նա եկեղեցուն առաջարկում է կուսակցութուն բացի, որ կարողանա ՔՊ-ի քաղաքական ձախողումները հանգիստ քննադատի, դեռ մի բան էլ Փաշինյանը համոզված է, որ պետությունը վեր է, քան եկեղեցին: Փաշինյանին այս հարցում մեկնաբանելը նույն է, թե քեզ տախտկալի հիմար պատկերացնես եւ նույն հարթությունից խոսես մի մարդու հետ, ով տարրական պատկերացում չունի, որ քաղաքական հարցերը վաղուց վերածվել է ինքնության կորստի, հայրենիքի կորստի, հազարավոր զոհերի ու տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերի խեղման: Օրինակ, նույն կոնտեքստում կարելի է Փաշինյանին հարցնել, թե ինքը, երբ սաղմոսներ էր անգիր ասում՝ արդյոք հոգեւորական էր եւ ուներ հոգեւոր ձեռնադրություն: Կամ միգուցե Փաշինյանը նոր եկեղեցի բացի եւ իբրեւ առաջնորդ իր ուղերձնե՞րը հղի, ասենք, Զատկի տոնին, չէ որ դա իսկապես արդար չէ:
Փաշինյանը իր թիմով, որի մեջ պարզվում է՝ ԿԳՄՍ փոխնախարար Գիլոյանին բաժին է հասել սերենադ նվագողի դերը, ուրախ ու անկաշկանդ նկարներ են հրապարակում, իսկ Երեւանում այդ պահին նվաստացվում է զոհված զինծառայողը, կալանավորվում՝ հերոսամայրը: Ինչո՞վ են այդպես ուրախ այդ թիմը, արդյոք նրանք ամոթ չունեն...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=256229&l=am/