«Ինտերը» որոշել է ռիսկի չգնալ. Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գա
ՍպորտՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մինչեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը խաղադաշտ դուրս չի գա` վնասվածքի կրկնությունից խուսափելու համար, այս մասին հայտնում է FCInterNews-ը, հղում կատարելով Gazzetta dello Sport-ի տպագիր տարբերակին։
Մխիթարյանը ցանկանում է լավ մարզավիճակում ներկայանալ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին։
Սպասվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը ընդհանուր խմբի մարզումներին կվերադառնա «Տորինոյի» դեմ Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրի տնային խաղից առաջ: Մխիթարյանը մոտ մեկ շաբաթ կունենա՝ մարզավիճակ հավաքելու ու ՉԼ եզրափակիչին պատրաստվելու համար։

