Ռոզա Լինի «Snap»-ը հնչում է բրազիլական սերիալում
Շոու բիզնես
Կան երգեր, որոնք մրցույթներում առաջատար հորիզոնականներ չեն զբաղեցնում, բայց հետագայում սկսում են մեծ սեր վայելել ամբողջ աշխարհում: Դրանցից է «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինի «Snap»-ը, որը նրա առաջ նորանոր դռներ բացեց ու ճանաչում բերեց:
Այս անգամ երգի հետ կապված նորությունը Լատինական Ամերիկայից է, իսկ ավելի ստույգ ֆուտբոլի եւ սերիալների հայրենիք Բրազիլիայից: «Snap»-ը «Երկիր եւ կիրք» նոր սերիալի սաունդթրեքն է:
Սերիալում նկարահանվել են հայ հեռուստադիտողներին հայտնի դերասաններ՝ Սուզանա Վիեյրան, Դեբորա Ֆալաբելան, Կայա Ռեյմոնդը, Գլորիա Պերեսը եւ ուրիշներ:

«Երկիր եւ կիրքը» հեռարձակվում է մայիսի 8-ից ու պատմում է մի ուսուցչուհու կյանքի մասին, որի ամուսնուն սպանում են: Երբեք հողագործությամբ զբաղվելու փորձ չունենալով՝ նա մեծ հաջողություններ է գրանցում ֆերմերային բիզնեսում: Այդ ամենը, բնականաբար, համեմված է սիրո, կրքի ու հարաբերությունների մասին հետաքրքիր դրվագներով: