Ինչն է ընկած պետական դավաճանության մեջ մեղադրվող արցախցի լրագրողի մեղադրանքի հիմքում. Փաստաբանը փակագծեր է բացում

Իրավական

Շաբաթներ առաջ ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Բալայանին, ով 44-օրյա պատերազմում նաեւ պարետատան խոսնակն էր, մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի հատուկ ծառայութունների ներկայացուցիչների հետ, «շահեկան առաջարկության և պարբերաբար վարձատրության դիմաց նրանց փոխանցել գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ, ինչպես նաև ԱՀ քաղաքացիների անվտանգության, տնտեսության ընդհանուր վիճակի, շրջափակման պայմաններում սոցիալական ծրագրերի, կառավարության կազմում տեղի ունեցող փոփոխությունների, նախագահի հրամանագրերի, Արցախի Հանրապետության բնակչությանը վերաբերող այլ տեղեկություններ՝ կատարելով պետական դավաճանություն կասկածանքով։  

Թե ինչն՞ է ընկած մեղադրանքի հիմքում, ինչն՞ է հիմք հանդիսացել լրագրողին նման մեղադրանք վերագրելու համար, «Իրավունքին» բացառիկ մանրամասներ է ներկայացրել Բալայանի փաստաբան,  ԱՀ փաստաբանների պալատի անդամ Ռաֆիկ Մարտիրոսյանը, ով նախ փաստեց.

-Սամվել Բալայանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով։Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի դիսպոզիան բլանկետային լինելով ,իր մեջ պարունակում է մի քանի պայմաններ,որոնց առկայության պայմաններում է միայն քրեական պատասխանատվության հանգեեցնում։Որպես այդպիսին օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելն է։ Առաջադրված մեղադրանքի բավանդակությունից դժվար է ըմբռնել, թե կոնկրետ որ տեղեկություններն են պետական գաղտնիք պարունակում։Իսկ դա նշանակում է, որ մինչդատական վարույթի փուլում պաշտպանական կողմը բախվել է պաշտպանության իրավունքի իրացման խնդրի հետ։ Այդուհանդերձ մեղադրանքի  ձևակերպումից ընկալվում է,որ քրեական հետապնդման մարմինը մեղադրանքի հիմքում դրել է մի քանի հոդվածներ։

Առաջադրված մեղադրանքում Սամվել Բալայանը իրեն մեղավոր չի ճանաչում,հայտարարել է իր անմեղության մասին և ցուցմունքներով  գործուն միջոցներ է ձեռնարկում գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությանը նպաստելու համար։ Բալայանը իր անմեղության մասին հայտարարություն անելով նշել է,որ այն տեղեկությունները որոնք փոխանցվել է օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին, գտնվում են հանրության համար բաց հարթակում և մատչելի է բոլորի համար։ Մասնավորապես, տեղեկությունները, որոնք փոխանցվել են,արդեն իսկ հրապարակված էին ԱՀ մի շարք պաշտոնատար անձանց ելույթներով, հարցազրույցներով։

Սամվել Բալայանը իր մասնագիտական գործունեությունն է ծավալել և նրա կողմից ներկայացված նյութերի ընդհանուր բովանդակությունը ցույց է տալիս Արցախի ՝որդեգրած քաղաքական ընդհանուր նկարագիրը,որն ըստ էության, ադրբեջանի ագրեսիվ  գործողություններին մերկացնող բնույթ է կրել։ Նյութերի ողջ պատկերը վկայում է,որ Բալայանը ջանացել է լրատվության միջոցով համաշխարհային հանրությանը ներկայացնել Արցախում  Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով հասցված ծանր վնասները՝բոլոր ոլորտներում,ինչպես նաև պետության հոգածությունը խնդիրների վերացման գործում։

Այդուհանդերձ, ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մայիսի 19-ին բավարարել է  Սամվել Բալայանի կալանքի տակ պահելու ժամկետը երկամսյա  ժամկետով երկարաձգելու  մասին քննչի միջնորդությունը։

Պաշտպանական կողմը գտնում է, որ դատարանի որոշումը անհիմն և անօրինական է,դատարանը հանդես չի եկել արդարադատության շահերից։ Ներկայումս դատական ակտը բողոքարկվել է։

Ի դեպ ,դատարանում միջնորդության քննարկման ժամանակ, դատարան է ներկայացվել համացանցից դուրս հանված այն բոլոր տեղեկությունները,որոնք նույնական են  փոխանցված նյութերի տեղեկություններին։ Այսինքն, տեղեկությունները, որոնք փոխանցվել են օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին,գաղտնի տեղեկություններ չէին։ Գաղտնի տեղեկությունները ըստ ,, Պետական և ծառայողական գաղտնիքի մասին,, ԼՂՀ օրենքի ,պաշտպանվում են պետության կողմից։ Այդուհանդերձ,Սամվել Բալայանը գիտակցում է  պետության անվտանգությանը սպառնացող գործի բնույթը։ Պատրաստակամ է լիովին աջակցել նախաքննությանը։ Միևնույն ժամանակ,նա խնդրել է  փոխանցել իր գործընկերներին, որ իր գործունեության ընթացքում առավելագույն ջանքեր է գործադրել պետության քաղաքականությունը լուսաբանելու գործում,որի ընթացքում բարձր է պահել հայ լրագրողների  համբավը և բարի անունը։

Սամվել Բալայանը վստահեցնում է,որ քրեական հետապնդումը իր նկատմամբ կդադարեցվի։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐԱՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում