Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում կարող ենք ընդամենը ժամանակ շահել. Հովհաննիսյան

Միջազգային

Հաջորդ կիրակի տեղի կունենա Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը` գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջեւ: Ի վերջո, թե այս թեկնածուներից որի ընտրությունն է Հայաստանի համար ավելի քիչ վտանգավոր, «Իրավունքը» պարզեց թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ տեսակետը:

— Թուրքը մնում է թուրք, նույնն է` լինի կրթված ու գրագետ, եվրոպացի, թե ասիացի: Բայց դեպքերի զարգացման արագության ընթացքի վրա կարող է ազդեցություն ունենալ Էրդողանի չընտրվելը: Այն, որ քեմալիստները ցանկանում են իշխանության գալ ամեն գնով, ակնհայտ է, եւ նույնքան ակնհայտ է, որ քեմալիստներին ուզում է ԱՄՆ-ն իշխանության բերել: Սակայն Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, վերջերս մի քարտեզ ի ցույց դնելով, պարզ եւ հստակ ասաց, որ Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ նկրտումներ չունի: Ի տարբերություն Էրդողանի պատկերացրած ճանապարհի` այդ քարտեզով նա ճանապարհ Է պատկերացնում` ոչ թե «Զանգեզուրյան» տխրահռչակ միջանցքով, այլ պարզապես` Իրանի տարածքով: Այս դեպքում` կարող եմ ասել, որ մեզ համար որոշակի բարվոք իրավիճակ կարող է լինել Քըլըչդարօղլուի ընտրվելը: Բայց սա ընդամենը ժամանակ շահելու համար, ավել` ոչինչ, որովհետեւ եթե մտածում ենք, թե իշխանափոխությունը Թուրքիայում կարող է ինչ-որ  բանի բերել, ապա պետք է հիշեցնեմ, որ երիտթուրքերը եկան փոխարինեցին այն իշխանությանը, որին նաեւ հայերը փորձում էին տապալել, ու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին