Եվրոպայում «ծնկի գալով» էլ Նիկոլը չի կարող Արցախը նվիրել Ալիեւին

Վերլուծություն

Ռեյ­կյա­վի­կում ըն­թա­ցող Եվ­րո­պա­յի խորհր­դի 4-րդ գա­գաթ­ա­ժո­ղո­վում իր ե­լույ­թում Նի­կո­լը գործ­նա­կա­նում բաց տեքս­տով վե­րա­հաս­տա­տեց, որ ա­ռաջ­նորդ­վում է՝ «Արցախն Ադր­բե­ջան է՝ եւ վերջ» սցե­նա­րով: Նրա խոս­քով, Հա­յաս­տա­նը ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի 86.6 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րած­քը, Ադր­բե­ջա­նը ճա­նա­չում է Հա­յաս­տա­նի 29.8 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րած­քը: Դա նշա­նա­կում է մեկ բան՝ Նի­կոլն Ար­ցա­խը հա­մա­րում է Ադր­բե­ջա­նի մաս: Նման է նրան, որ եվրոպացիները նրան կանչել են, պահանջել, որ այդ կերպ «ծնկի գալով», ցուցադրաբար վերահաստատի «հավատարմությունն արեւմտյան կրոնին»: Սակայն մեկ բան երեւի եվրոպացիներն այդպես էլ չեն կարողանում հասկանալ` իսկ քանի՞ եվրացենտի արժեք ունի անգամ «ծնկի եկած» վիճակում Նիկոլի տված «հավատարմության երդումները»...

ԲԱԶ­ՄԻՑՍ ՀԻՄ­ՆԱ­ՎՈՐ­ՎԱ­ԾԻ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ՀԻՄ­ՆԱ­ՎՈ­ՐՈՒ­ՄԸ

Այնուամենայնիվ, «հավատարմության երդումը» տրված է: Թե նման հայ­տա­րա­րու­թյու­նը հա­յաս­տա­նյան քա­նի օ­րենք է խախ­տում, դա մի կողմ: Նի­կոլն ա­ռանց դրա էլ այն­քան խախ­տում­ներ ու­նի, որ ար­դեն մի քա­նի «ցմա­հի» մե­ղադ­րանք է շա­լա­կել, ու մե­կով ա­վել, մե­կով պա­կասն ար­դեն բան չի փո­խում:

Քա­նիցս ա­սել ենք եւ կրկնենք. Նի­կ­ո­լի այս ծրագ­րե­րը հաս­կա­նա­լի է­ին դեռ 2018թ.-ին, ո­րի մա­սին այն ժա­մա­նակ­նե­րից սկսած քա­նիցս գրե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Այս պա­հին դա ըն­դա­մե­նը բա­ցա­հայտ­վում է, ին­չը թույլ է տա­լիս են­թադ­րել, որ ռու­սա­կան եւ ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյու­ննե­րի մի­ջեւ տե­ւա­կան տա­տա­նում­նե­րից հե­տո Նի­կոլն այս­պի­սով խո­սում է վերջ­նա­կան ո­րոշ­ման մա­սին: Չնա­յած, ար­դյոք այս հեր­թա­կան զի­ջու­մը վերջ­նա­կան ո­րո­շո՞ւմ է: Եղավ արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հանդիպումը, կհաջորդի­ Նի­կո­լի այ­ցը Մոսկ­վա` որտեղ հանդիպելու է Պուտինի եւ Ալիեւի հետ: Եվ այն, ինչ այս պա­հին վերջ­նա­կան է թվում, վա­ղը-մյուս օ­րը կա­րող է եւ 180 աս­տի­ճա­նով հա­կա­ռակ տես­քը ստա­նալ, հաշ­վի առ­նե­լով, որ նման «ակրո­բա­տիկ թռիչք­ներ» Նի­կո­լը քա­նիցս է ի ցույց դրել:

Սա­կայն այս պա­հին ու­նենք այն, ինչ ու­նենք եւ փոր­ձենք հաս­կա­նալ, թե այս ըն­թացքն ո՞ւր է տա­նե­լու Հա­յաս­տա­նին:

Մեկ միտք եւս քա­նիցս կրկնե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք. ե­թե ան­գամ Նի­կո­լը վերջ­նա­կա­նա­պես թղթի վրա գրի, թե՝ «Արցախն Ադր­բե­ջան է՝ եւ վերջ», դա էլ ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան լու­ծում չի հան­դի­սա­նա­լու: Կա ար­ցա­խա­հա­յու­թյան վերջ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյան հար­ցը, իսկ Ար­ցա­խը գո­նե այս պա­հին դեռ մնում է՝ «ոչ մի Ադր­բե­ջան» սկզբուն­քին: Իսկ որ այս մո­տե­ցու­մը «կոտ­րե­լու» հիմ­նա­կան մի­ջոց­նե­րից մե­կը՝ Լա­չի­նի մի­ջանց­քի շրջա­փա­կու­մը եւ ո­րե­ւէ պա­րա­գա­յում հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նա­գո­տի ՀԱՊԿ խա­ղա­ղա­պահ­նե­րին թույլ չտա­լն է, դա էլ է հաս­կա­նա­լի: Իսկ ե­թե հա­ջող­վի Լա­չի­նի մի­ջանցք եւ Ար­ցախ, այս­պես կոչ­ված, մի­ջազ­գա­յին դի­տորդ­ներ խցկել, դա ար­դեն կա­րող է վերջ­նա­կա­նա­պես կոտ­րել Ար­ցա­խի դի­մադ­րո­ղա­կա­նու­թյան վեր­ջին նշույլ­ներն ան­գամ: Եվ այս տե­սան­կյու­նից, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, որ նույն Ռեյ­կյա­վի­կում, բա­ցի Եվ­րո­պա­յի ա­ռաջ «Արցախն Ադր­բե­ջան է՝ եւ վերջ» սցե­նա­րով պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ստանձ­նե­լը, Նի­կո­լը նա­եւ շա­րու­նա­կեց եվ­րա­դի­տորդ­նե­րի թե­ման ա­ռաջ տա­նել. «Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ եւ Լա­չի­նի մի­ջանցք մի­ջազ­գա­յին փաս­տա­հա­վաք ա­ռա­քե­լու­թյուն ու­ղար­կելն անհ­րա­ժեշ­տու­թյուն է: Իսկ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յու­թյան անվ­տան­գու­թյան եւ ի­րա­վունք­նե­րի ա­պա­հով­ման հա­մար Բա­քու-Ստե­փա­նա­կերտ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեկ­նար­կը մի­ջազ­գա­յին հո­վա­նու ներ­քո, կեն­սա­կան: Այս հար­ցե­րի հաս­ցե­ագր­մա­նը ա­ջակ­ցե­լով, ԵԽ-ն կա­ջակ­ցի ժո­ղովր­դա­վա­րու­թյան ու կա­յու­նու­թյան հաս­տատ­մա­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում»:

Բնա­կա­նա­բար, այս­տեղ շատ պարզ հարց կա. ե­թե Նի­կո­լը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում է, կրկնենք, թե Արց­ախով հան­դերձ, ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի 86.6 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րած­քը, ա­պա նա այդ ո՞ր ի­րա­վուն­քով է մի­ջամ­տում Ադր­բե­ջա­նի «ներ­քին գոր­ծե­րին», քա­նի որ ե՛ւ Լա­չի­նի մի­ջանց­քը, ե՛ւ «Բա­քու-Ստե­փա­նա­կերտ բա­նակ­ցու­թյուն­նե­րը» մտնում են այդ «86.6 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րած­քի» մեջ: Ա­մեն դեպ­քում, դա լավ ա­ռիթ է, որ Ա­լի­ե­ւը հեր­թա­կան ան­գամ մատ թափ տա Նի­կո­լի վրա, թե ճա­նա­չել ես, դե ու­րեմն էլ քիթդ մի խո­թի Ադր­բե­ջա­նի ներ­քին գոր­ծե­րի մեջ: Բայց ա­հա Բաք­վի բո­ղո­քի ո­րե­ւէ նշույլ չկա, իսկ դա մեկ դեպ­քում է ի­րա­տե­սա­կան՝ Նի­կոլն ա­սել է այն, ին­չը հենց Բաք­վին է պետք: Այ­սինքն, որ Նի­կո­լի ա­սած՝ «Բա­քու-Ստե­փա­նա­կերտ բա­նակ­ցու­թյուն­նե­րը» ար­ցա­խա­հա­յու­թյա­նը Ադր­բե­ջա­նի գե­րիշ­խա­նու­թյու­նը ճա­նա­չե­լու մե­խա­նիզմ է, դա հաս­կա­նա­լի է: Բայց ե­թե դրան հաս­նե­լու հա­մար Ա­լի­ե­ւին պետք է, որ Նի­կո­լը եւս այդ թե­ման ա­ռաջ տա­նի, դա նո­րից ու նո­րից մեկ բա­նի մա­սին է ակ­նար­կում՝ որ ար­ցա­խա­հա­յու­թյու­նից նման ո­րո­շում պո­կե­լու հա­մար Ա­լի­եւն ու­նի Նի­կո­լի կա­րի­քը, եւ վեր­ջինս էլ պատ­րաս­տա­կա­մո­րեն եւ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն աշ­խա­տում է այդ ուղ­ղու­թյամբ:

ՆԵ­ՐԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ ԽԺԴԺՈՒ­ԹՅՈՒ­ՆՆԵ­ՐԸ

Սա­կայն մի­այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, ինչ­քան էլ որ եվ­րո­պա­նե­րում հնչեց­ված, մեկ է, խնդի­րը լու­ծել հնա­րա­վոր չէ: Դրա հա­մար պետք է նա­եւ նե­րար­ցա­խյան ի­րա­վի­ճա­կը քա­ո­սի վե­րա­ծել, եւ այն, որ դեռ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ­նե­րում Ան­նա­յի հետ բուն­կեր­նե­րում «զբո­սաշր­ջա­յին ար­շա­վի» դուրս ե­կած Բա­բա­յան Սյա­մոն հի­մա էլ նե­րար­ցա­խյան մթնո­լոր­տը պա­հե­լու գոր­ծին է լծվել, բնա­կա­նա­բար, պա­տա­հա­կան չէ: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ հա­յաս­տա­նյան տե­ղե­կատ­վա­կան աղ­բյուր­ներն ար­դեն իսկ բա­ցա­հայտ են պնդում, որ. «Արցա­խում վստահ են, որ Սամ­վել Բա­բա­յա­նի շուրջ ստեղծ­ված այս բե­մադ­րու­թյունն ա­վե­լի շատ Փա­շի­նյա­նի նա­խա­ձեռ­նու­թյունն է, ո­րը Բա­բա­յանն ի­րա­կա­նաց­նում է ՔՊ-ական պատ­գա­մա­վոր­ներ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի եւ Գա­գիկ Մել­քո­նյա­նի միջ­նոր­դու­թյամբ: Այլ կերպ ա­սած՝ Անդ­րա­նիկ Քո­չա­րյանն ու Գա­գիկ Մել­քո­նյա­նը Բա­բա­յա­նի ե­րե­ւա­նյան կու­րա­տոր­ներն են, եւ հենց նրանց դրդմամբ է Բա­բա­յա­նը խժդժու­թյուն­ներ ա­նում Ար­ցա­խում»:

Մյուս կող­մից էլ, այն, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն է Բա­բա­յա­նին ըն­դա­ռաջ քայ­լեր ա­նում՝ «օդում կախ­ված» թող­նե­լով նրան պետ­քար­տու­ղար նշա­նա­կել-չնշա­նա­կե­լու թե­ման, իր հեր­թին է ճնշող ազ­դե­ցու­թյուն թող­նում նե­րար­ցա­խյան մթնո­լոր­տի վրա: Այ­սինքն, ե­թե Սյա­մոն սկսել է ա­վե­լի ու ա­վե­լի մեծ չա­փով ըն­կալ­վել, որ­պես տե­ղում Նի­կո­լի է­մի­սար, իսկ Ա­րա­յի­կը հստա­կո­րեն հա­կա­ռա­կը չի հիմ­նա­վո­րում կամ չի կա­րո­ղա­նում հիմ­նա­վո­րել հան­րու­թյա­նը, թե ինչ եք ա­սում, սա մեր «Կո­ման­դույու­շին» է, ինչ նի­կո­լյան գոր­ծա­կալ, ինչ բան, ա­պա, բնա­կա­նա­բար, դա էլ ա­վե­լի է խո­սում Սյա­մո­յի «շպի­ոն» լի­նե­լու մտա­վա­խու­թյուն­նե­րի մասին: Իսկ երբ այս­քա­նով հան­դերձ նույն Ա­րա­յի­կը տա­րօ­րի­նակ «նայ­նիմ-նայ­նիմ­նե­րի» մեջ է մտնում Սյա­մո­յի հետ, ա­պա այլ հար­ցեր է դրա­նով բե­րում օ­րա­կարգ, թե ար­դյոք նա էլ իր հեր­թին «տա­կից» Նի­կո­լի հետ չի՞ աշ­խա­տում: Ա­ռա­վել եւս, երբ 44-օրյա պա­տե­րազ­մի հետ կապ­ված եւս Ա­րա­յի­կին ուղղ­ված բա­զում հար­ցեր այդ­պես էլ մնա­ցել են ան­պա­տաս­խան:

Ա­մեն դեպ­քում, թե կոնկ­րետ ում մի­ջո­ցով, սա­կայն մեկ բան կար­ծես հաս­տատ է. Նի­կո­լը նե­րար­ցա­խյան մթնո­լորտն այս­պես փո­թոր­կե­լու լծակ­ներ ու­նի, եւ հենց դրա­նով էլ նրա կա­րիքն Ա­լի­եւն ու­նի: Հա­կա­ռակ դեպ­քում Բա­քուն պետք է պար­զա­պես բա­ցա­հայտ ռազ­մա­կան ար­շա­վի դուրս գա Մոսկ­վա­յի դեմ, ին­չը, ի­հար­կե, ե­ղել եւ մնում է ծայ­րա­հեղ վտան­գա­վոր:

Բայց մյուս կող­մից էլ փաստ չէ, որ նե­րար­ցա­խյան այս խժդժու­թյուն­նե­րը կկա­րո­ղա­նան ար­ցա­խա­հա­յու­թյա­նը դրդել՝ ըն­դու­նել Բաք­վի գե­րիշ­խա­նու­թյու­նը կամ հե­ռա­նալ: Հա­մե­նայն­դեպս այն, որ ներ­քին բո­լոր ու­ժե­րը հրա­պա­րա­կա­յին դաշ­տում հան­դես են գա­լիս «ո՛չ Ադր­բե­ջա­նին» սկզբուն­քի օգ­տին, հու­շում է, որ հա­կա­ռակ թե­զը բա­ցա­հայտ քա­րո­զե­լը վտան­գա­վոր են հա­մա­րում, այ­սի­նքն, որ նե­րար­ցա­խյան տրա­մադ­րու­թյուն­նե­րը, թե­եւ այս ծան­րա­գույն վի­ճա­կին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ դեռ մնում են դի­մադ­րու­թյու­նը շա­րու­նա­կե­լու օգ­տին: Դա էլ է հաս­կա­նա­լի. խա­ղա­ղա­պահ­նե­րը դեռ այն­տեղ են, այդ գոր­ծո­նը Ար­ցա­խի շա­ր­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար մնում է հույս, որ այս հեր­թա­կան ծանր ժա­մա­նակ­ներն էլ մի օր կանց­նեն:

ԲԱՔ­ՎԻ «Բ» ՊԼԱ­ՆԸ

Ար­դյուն­քում՝ այն, որ Բա­քուն սկսում է կա­մաց-կա­մաց նա­եւ խա­ղա­ղա­պահ­նե­րի վրա «բոչ­կա գլո­րել», թե­րեւս խո­սում է այն մա­սին, որ սկսում են քիչ-քիչ գալ այն մտքին, որ Նի­կո­լը չի կա­րող «Բա­քու-Ստե­փա­նա­կերտ բա­նակ­ցու­թյուն­նե­րի» գա­ղա­փա­րը հասց­նել ցան­կա­լի ա­վար­տին, եւ պետք է մի­գու­ցե որ­պես «Բ» պլան, կողմ­նո­րոշ­վել նա­եւ ու­ղիղ ռուս­նե­րի դեմ գնա­լու տար­բե­րա­կի շուրջ: Ա­մեն դեպ­քում՝ փաս­տը, որ ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտնվող ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­ներ սկսել են զգու­շո­րեն ա­ռաջ տա­նել թե­զը, թե՝ «Հայ­կա­կան ա­պօ­րի­նի ա­վա­զա­կախմ­բե­րի ան­դամ­նե­րը՝ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ, զենք են տե­ղա­փո­խում», հենց այդ մա­սին է ակ­նար­կում:

Բայց մյուս կող­մից էլ, կրկնենք, այ­սօր Բայ­րա­մովն ու Միր­զո­յա­նը հան­դի­պում են Մոսկ­վա­յում: ՌԴ ԱԳՆ-ն, ի դեպ, Բրյու­սե­լի վեր­ջին հան­դի­պու­մը գնա­հա­տեց, որ­պես «ոչ կա­ռու­ցո­ղա­կան» եւ «գործ­նա­կան ար­դյունք­ներ չտվող», ին­չը հու­շում է, որ մոս­կո­վյան օ­րա­կար­գում, ընդ­հա­կա­ռա­կը, Մոսկ­վան դնում է քայ­լեր, ո­րոնք կլի­նեն «կա­ռու­ցո­ղա­կան» եւ «գործ­նա­կան ար­դյունք­ներ խոս­տա­ցող»: Ու ե­թե Բայ­րա­մովն ու Միր­զո­յա­նը (այն էլ՝ Նի­կո­լի հի­շա­տակ­ած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո) մեկ­նում են նման օ­րա­կար­գով բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ նստե­լու, ա­պա դա շա­րու­նա­կում է խո­սել այն մա­սին, որ պաշ­տո­նա­կան Բա­քուն եւ Ե­րե­ւա­նը, ա­մեն դեպ­քում, այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում Մոսկ­վա­յին խա­ղից դուրս թող­նել: Ի­հար­կե, դրա ա­ռաջ­նա­յին պատ­ճա­ռը ե­ղել եւ մնում է խա­ղա­ղա­պահ­նե­րի առ­կա­յու­թյան փաս­տը, ո­րին, ինչ­քան էլ փոր­ձում են եվ­րաշ­պի­ոն­նե­րով փո­խա­րի­նել, սա­կայն դրա գործ­նա­կան մի­ջո­ցը պարզ չէ: Բայց ա­սել, թե մի­այն դա է Ալի­ե­ւին զսպող գոր­ծո­նը, թե­րեւս ճիշտ չէր լի­նի:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում