«Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն»

Մշակութային

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը մեծ հանդիսավորությամբ պատրաստվում է սփյուռքահայ գորգանակրիչ, հողարվեստի ուղղության հետևորդ Մարկոս Գրիգորյանի 100-ամյակին։ Թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը նկատեց, որ օրը սիմվոլիկ է. «Այսօր թանգարանների միջազգային օրն է, որի խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», և մենք այս համագործակցությամբ կայունություն ենք ստեղծում»։ Հոբելյանական նախաձեռնությունների շրջանակում՝ թանգարանների միջազգային օրը, գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրերի կնքման հանդիսավոր արարողություն ԳԱԹ գործընկերների հետ։

Թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը հուշագրեր կնքեց «Թուֆենկյան գորգեր» ընկերության, ինչպես նաև Sibil La Reine ապրանքանիշը ներկայացնող պոլսահայ երգչուհի՝ Սիբիլ Բեքթորոսօղլու-ի հետ։ Թանգարանին և գործընկերներին միավորում է մեկ նպատակ, այն է՝ նյութականացնել Մարկոս Գրիգորյանի արվեստը։ Իր գորգանկարները «Թուֆենկյան» ընկերությունը պարբերաբար զրոյից էսքիզ են անում և նվիրում թանգարանին։ Թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը խոսեց համագործակցությունների կարևորության և ներուժի մասին։ Նրա կարծիքով այս ընկերության հետ համագործակցության նպատակն է մարդկանց սովորեցնել գորգագործություն և վերադարձնել իրենց արվեստը։ Ըստ տնօրենի խոսքերի մեծ հույսեր են կապում, որ ծրագիրը շուտով կտարածվի ամբողջ հանրապետությունում։ «Թուֆենկյան» ընկերությունը ստեղծում է գորգեր՝ տարածելով սեր ու հոգատարություն մարդկանց նկատմամբ: Յուրաքանչյուր կտոր ստեղծվում է գորգագործության հնագույն ավանդույթների համաձայն՝ բացառիկ հումքից:

Սիբիլ Բեքթորոսօղլուն իրեն համարում է թանգարանի լավագույն բարեկամ։ Նա Մարկոս Գրիգորյանի մոտիվներով բազմաթիվ զարդերի շարք է ներկայացրել հանրությանը։

Թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանի խոսքով՝ «Սիբիլը երգչուհի է, ով ոչ միայն իր ձայնով կարող է հաղթանակներ բերել, այլ նաև արվեստով»:

Թանգարանը շարունակում է բաց մնալ համագործակցությունների համար՝ նպատակ ունենալով արվեստը սերմանել մարդկանց հոգում և այն տարածել Հայաստանի սահմաններում։

ՍՅՈՒԶԻ ԴԱՎԹՅԱՆ

ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

1

2

3

4

https://iravunk.com/sim/?p=256077&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը