Դավաճան ռեժիմը Արմեն Աշոտյանի ՀՀ-ից դուրս իրականացվող պետականամետ, հայանպաստ գործունեությունը դիտարկում է որպես լուրջ սպառնալիք. Նատալի Սաղիյան

Թեմա
Մինչ Փաշինյանը Ռեյկյավիկում, զուգահեռ պուպուշ եվրոպական իրականության մեջ գտնվելով, բոցաշունչ խոսքեր է ասում այն մասին, թե ինչպիսի լուրջ ձեռքբերումներ ունի Հայաստանը ժողովրդավարության սկզբունքները առաջ մղելու գործում, իրական կյանքում Հայաստանի ժողովրդավարության վիճակի մասին օբյեկտիվ բացասական գնահատականներ են տրվում:
Գնահատականներ, որոնք ձևակերպված են Կենտրոնամետ դեմոկրատական ինտերնացիոնալի Գլխավոր ասամբլեայի կողմից:
Որպեսզի պարզ լինի, որ այդ գնահատականը ուղղակի հայտարարություն չէ, արձանագրենք, որ Կենտրոնամետ դեմոկրատական ինտերնացիոնալը քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ամենամեծ և ամենաազդեցիկ միջազգային ասոցիացիան է Միացյալ Նահանգներում, Եվրոպական միությունում և Լատինական Ամերիկայում, որը միավորում է 109 քաղաքական կուսակցություն 83 երկրներից:
Սա գրում եմ, որպեսզի վաղը փաշինյանական խունտայի խոսող գլուխները չգրեն, որ ՀՀԿ-ն իր ֆանատների կլուբը գործի է դրել Աշոտյանին երկրից փախնելու հնարավորություն տալու համար: Օրվա իշխանությունը արդեն բազմիցս նման մանիպուլյացիաներ արել է: Բավական է հիշել, թե ինչպես էին դրանք գրումմ որ Վենետիկյան հանձնաժողովի նախագահը մտերիմ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, դրա համար իմքայլականների կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները Վենետիկյան հանձնաժողովը ժողովրդավարական չի համարել:
Հիմա ըստ էության.
Բանաձևում արձանագրվում է, որ ՀՀ օրվա իշխանության կողմից Արմեն Աշոտյանի մասնակցության խոչընդոտումը միջազգային քաղաքական միջոցառմանը որպես մասնակցային ժողովրդավարության դեմ ոտնձգություն: Միայն այս փաստն արդեն պիտի լուրջ ազդակ լինի այսպես կոչված միջազգային հանրության անունից Հայաստանի ներքին գործերին խառնվողների համար: Մադամ Վիկտորինը, ԱՄՆ և ՄԲ դեսպանները և այլ խամաճիկները եթե այսօր այս կապակցությամբ ՀՀ օրվա իշխանության հասցեին մի шпилька չթողնեն /գոնե ձևական, իմանանք, որ տիրապետում են իրավիճակին/, դա մեզ երիցս պիտի ցույց տա, որ դրանք բոլորը Հայաստանում ժողովրդավարության սկզբունքների ոտնահարման վրա խորապես թքած ունեն և հետապնդում են լրիվ այլ շահեր: Իրենք առաջին հերթին մտահոգված են Փաշինյանին իշխանության պահելու խնդրով, քան իրական ժողովրդավարական գործընթացներով:
Հաշվի առնելով, որ այս բանաձևը ներկայացված է լուրջ ազդեցություն ունեցող քաղաքական ասոցիացիայի կողմից, հատկապես կարևոր է, որ կոչ է արվում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային:
Սա նշանակում է, որ ի հեճուկս ՀՀ օրվա իշխանությանը, դրսում գործող լուրջ քաղաքական ուժերը հստակ տեսնում են իրականությունը և չեն պատրաստվում աչք փակել քաղաքական հետապնդումների վրա:
Իսկ ՀՀ քաղաքացիների համար սա պետք է ազդակ լինի այն մասին, որ դավաճան ռեժիմը Արմեն Աշոտյանի ՀՀ-ից դուրս իրականացվող պետականամետ, հայանպաստ գործունեությունը դիտարկում է որպես լուրջ սպառնալիք և նրան կանգնեցնելու համար ոչինչի դեմ չի կանգնի: Ու այն չկողմնորոշվածները, ովքեր առաջնորդվում են՛նախկիններին չենք ուզում, ներկաներին չենք ուզում, նորերին բերեք, մենք էլ կմտածենք, ուզում ենք, թե ոչ՛, պիտի հասկանան, որ այս հանցավոր պրակտիկան բոլորիս է սպառնում, բոլորիս տները կմտնեն ու կփորձեն լռեցնել, վախացնել, ահաբեկել, միայն թե Փաշինյանի դեմ գործողություն չանենք: Ու իշխանության դրսի պապաները մատ անգամ չեն շարժի այդ կապակցությամբ:

https://iravunk.com/sim/?p=256073&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ