Պատգամավորները ներս հրավիրվեցին դատարան. իրավիճակը՝ դատարանի դիմաց
ՆերքաղաքականԸնդդիմադիր պատգամավորներ, որոնց թվում են՝ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Քրիստինե Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը, Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, Իշխան Սաղաթելյանը, եւ ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը հենց հիմա ներս են հրավիրվել դատարան՝ իրենց երաշխավորությունը ներկայացնելու 44 օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով:
Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի իբր առեւանգման գործով Գ. Հակոբյանին կալանավորելու դատավարությունը: Արշակունյաց փողոցը շարունակում է փակ մնալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=256025&l=am/

