Մխիթարյանի վնասվածքի մասին վերջին տեղեկությունը
ՍպորտՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մայիսի 18-ին բուժզննում է անցել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան բուժզննում է անցել։ Կիսապաշտպանը ձախ ազդրի մկանային լարվածություն ունի։ Նրա վիճակը դարձյալ կգնահատվի առաջիկա օրերին»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
La Gazzetta dello Sport-ը հաղորդում է՝ չնայած նրան, որ Մխիթարյանի վնասվածքը հաստատվել է, Հենրիխը, ըստ ամենայնի, կհասցնի ապաքինվել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը:
Հիշեցնենք, որ իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման 44-րդ րոպեին Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուն վնասվածքի պատճառով փոխարինվել էր։

