Սա քաղաքական հետապնդում է` զոհվածի մոր նկատմամբ. Անի Կարապետյան
Ներքաղաքական«Լրացավ 24 ժամը, ինչ 44 օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, գտնվում է անազատության մեջ։ Քիչ առաջ տեղեկացանք, որ տիկին Հակոբյանը հացադուլ է հայտարարել։
Պառլամենտական ընդդիմությունից ակնկալում ենք հստակ քաղաքական գնահատական, դաշինքների անունից պաշտոնական հայտարարություն` տիկին Հակոբյանին ձերբակալելու վերաբերյալ։
Սա քաղաքական գործընթաց է եւ քաղաքական հետապնդում` զոհվածի մոր նկատմամբ, կարվում է հերթական շինծու գործը։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը, պետք է պարզ հայտնեն իրենց վերաբերմունքը` դատապարտո՞ւմ են դավաճան իշխանությունների հերթական ազգային խայտառակությունը, թե՞ լռում են` զերծ մնալով քաղաքական գնահատականներ տալուց։
Ի դեպ, երեկ ընդդիմադիր պատգամավորներից որոշները եղել են մեզ հետ եւ բարեխիղճ կերպով իրենց աջակցությունն են ցուցաբերել ծնողներին։ Շատ ապրեն, բայց նրանք անհատներ են եւ իրենց անհատական դիրքորոշումն ունեն, դա չի կարող համարվել քաղաքական ուժի գնահատական», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

