«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Flyone Armenia»-ն վերածվել է «Հոկտեմբերյանի գռդոն անող մառշուտկի»

Հասարակություն

«Իրավունքը» թերթն անդրադարձել էր, որ մայիսի 11-ին «Flyone Armenia»-ի Երեւան-Դուբայ թռիչքները  իսկական պատուհաս են դարձել ճամփորդողների համար: Դուբայի ավիացիոն իշխանությունները արգելել էին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Flyone Armenia» ընկերության Երեւան-Դուբայ-Երեւան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ-Մաքթում» օդանավակայանում: Արդյունքում՝ օդանավը վայրէջք էր կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում, ապա վերադարձել հետ Երեւան: Իսկ «Flyone Armenia»-ի տնօրինությունը որոշում էր կայացրել իր հաշվին բոլորի տոմսերը փոխարինել  «Flyone Dubai» ավիաընկերության տոմսերով ու հենց հաջորդ օրը՝ առավոտյան կրկին մարդիկ ստիպված էին եղել նստել ինքնաթիռ: Ուղեւորներից  ՌՈՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ով կնոջ եւ երեք անչափահաս երեխաների հետ  մեկնում էր հանգստանալու Արաբական Միացյալ Էմիրություններում, մեզ հետ զրույցում մտահոգություն էր հայտնել, թե այսքանից հետո, եթե Դուբայ հասնեն, արդյոք կարողանալու են հետ գալ, թե՞ մնալու են գերի: Թե ինչ եղավ այս ընտանիքի հետ, ուշագրավ մանրամասներ ենք պարզել:

Պարզվում է` Մարգարյանների ընտանիքը պետք է վերադառնար Հայաստան մայիսի 16-ին, սակայն գիշերը գնացել են օդանավակայան, եւ պարզվել է, որ թռիչքը հետաձգվում է, կրկին վերադարձել են հյուրանոց:

«Որ ասում էի` հարց է` հետ կգանք, թե` ոչ, ճիշտ էի ասում: Դրա ապացույցն այն է, որ ընտանիքներով ամբողջ գիշեր մնացել ենք Դուբայի օդանավակայանում: Չվերթ չկար, ստիպված վերադարձել ենք հյուրանոց: Մինչդեռ ասում են, թե կես ժամ ուշացումով թռիչքն իրականացվել է, ուղղակի, օդանավակայանի աշխատողներն են մեղավոր, որ գրել են, թե չվերթ չկա: Կներեք, բայց սա մի՞թե մեր խնդիրն է: Ու այս իրավիճակում զանգում ենք «Flyone Armenia»-ին, հեռախոսին չեն պատասխանում: Պատճառաբանում են, թե օդանավակայանում չեն իմացել, որ չվերթը լինելու է: Ի՞նչ է սա նշանակում` Հոկտեմբերյանի «մարշրուտկե՞ն» ա, որ «գրդոն» են անում, պատահական մի քանի հոգի ուղեւոր վերցրել, գնացել են: Էս ի՞նչ խայտառակություն ա, ինչպե՞ս կարող էր օդանավակայանը չիմանալ, որ ինքնաթիռ է Հայաստանից գալիս»,- «Իրավունքի» հետ զրույցում զայրացած ասաց Ռ. Մարգարյանը:

Ի դեպ, մենք տեղեկացանք, որ ստեղծված անելանելի վիճակի պատճառով` Ռ.Մարգարյանի կնոջ սիրտն է վատացել, ստիպված շտապօգնություն են կանչել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան