Կոռուպցիայի նոր մեթոդ․ շուկայականից անհամեմատ ցածր գներով բնակարաններ պաշտոնյաններին

Տնտեսություն

Իշխանափոխությունից հետո պետական պաշտոնյաները հատուկ թուլություն ունեն վարկերի նկատմամբ։ Համատարած շարժական ու անշարժ գույք են գնում, և որպեսզի չերևա, թե այս կարճ ժամանակում որտեղից հասցրեցին կուտակել այդ հսկայական ունեցվածքը, վարկեր են ձևակերպում ու ցույց տալիս, թե վարկերով են գնել։

Հիմա ո՞ւմ հաշվին են այս մարդիկ վարկերով այսպես համատարած բնակարան կամ այլ գույք գնում։ Պարզ չէ՞, որ պետության։ Պետությունից փողը վերցնում են ու լուծում իրենց խնդիրները։ Սա իրականում թաքնված կոռուպցիա է ու պետական միջոցների բացահայտ վատնում, որից լիուլի օգտվում են մերօրյա իշխանավորները: Այդ թվում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով ինչպես ինքն է իր խոսքում նշել.«Բնակարանը ձեռք ենք բերել «Անի թաղամասում» 63  հազար դոլարով, հիպոթեքով, որի համար ամեն ամիս վճարում ենք այս պահին դեռ հիսուն հազար դոլար պարտք ունենք բանկին: Այդ բնակարանում ապրում ենք ես, կինս, որդիս ու նրա ընտանիքը, բոլորս ներդրում ենք ունենում հիպոթեքը վճարելու»: 

Նկատենք, որ «Անի» թաղամասը գտնվում է Արաբկիրում, որտեղ նորակառույցների գները սկսում են մինիմում 800 դոլարից: Մենք փորձեցինք տվյալ թաղամասի կառուցապատող ընկերությունից հետաքրքրվել, թե ինչ արժի տվյալ թաղամասում 1.քմ.-ը, որտեղից մեզ նախ նշեցին, որ տվյալ պահին վաճառքի բնակարան չկա տվյալ թաղանասում: Իակ ինչ վերաբերում է գներին, ապա շենքի հիմքը դնելու պահից բնակարանները ամրագրվել են 600 դոլարից սկսած մինչեւ 1000 ԱՄՆ դոլար: Հավելյալ հարցին, թե քանի՞ քառակուսիմետր բնակարան կարելի կլիներ ձեռք բերել 63 հազար ԱՄՆ դոլարով մեզ փոխանցեցին, որ ստույգ ասել չեն կարող, բայց մոտավորապես 60-65 քմ:

Շուկայականից անհամեմատ ցածր գներով բնակարաններ գնելը ներկա իշխանավորների մոտ, կարծես քարացած օրենք է դարձել:

Որպեսզի մերկապարանոց չհնչի ներկայացնում ենք վերը նշված մեխանիզմով բնակարան ձեռք բերած պաշտոնյանների հետ կապված փաստերը.

Եվ այսպես ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիպոթեք է վերցնում 69 մլն դրամով մայրաքաղաքի կենտրոնում 165 քառակուսի մետր բնակարան ձեռք բերելու համար։

Հայտնի մյուս օրինակն էլ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանն է, ով վերջերս 280 հազար դոլարանոց առանձնատուն ձեռք բերեց ու կրկին հիպոթեքով։ Նախկինում ապառիկով հեռուստացույց հազիվ էր կարողանում ձեռք բերել, հիմա 280 հազար դոլարանոց առանձնատուն է գնում։

Կամ Ալեն Սիմոնյանը, որը իշխանափոխությունից շատ չանցած վաճառեց իշխանափոխությունից մեկ տարի առաջ 22 մլն դրամով գնած շուրջ 78 քառակուսի մետր բնակարանը 120 միլիոն դրամով և նույն մուտքում, նույն ժամանակահատվածում գնեց գրեթե կրկնակի մեծ՝ 145 քառակուսի մետր բնակարան, բայց ավելի ցածր գնով՝ 114 միլիոն դրամով։

Եվս մեկ առանձնատուն՝ 140 հազար դոլարով Ալեն Սիմոնյանի ընտանիքը ձեռք բերեց 2020 թվականին:

Կամ Նիկոլ Փաշինյանի աներձագը, որն իշխանափոխությունից հետո հասցրել է մի քանի շարժական ու անշարժ գույքի տեր դառնալ։

Ենթադրությունները թողնում ենք ընթերցողին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում