Վերջին մեկ տարվա ընթացքում որքա՞ն հոգեմետ դեղեր են ներկրվել ՀՀ, ո՞ր երկրներից եւ ինչ սպառման ցուցանիշներ են գրանցվել

Առողջապահական

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը Հայաստանում աճել է 743-ով կամ 76,3 տոկոսով՝ կազմելով 1717 դեպք։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 502-ով կամ 94,9 տոկոսով՝ կազմելով 1031՝ 2021 թվականի 529-ի դիմաց։ Թեեւ բարձր լատենտայնությամբ օժտված այս հանցագործությունների արձանագրված դեպքերի աճը բացահայտման տեսակետից դրական ցուցանիշ է, սակայն այն վկայում է թմրամիջոցների, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի եւ ածանցյալների աճող տարածվածության մասին եւ արտացոլում է հասարակական կյանքում առկա խիստ բացասական իրողություններ»,- ընդգծել էր դատախազը։
Հայտարարությունից անմիջապես հետ «Իրավունքը» գրավոր հարցման միջոցով դիմել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, խնդրելով տրամադրել մեզ տեղեկատվություն, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքա՞ն հոգեմետ դեղեր են ներկրվել ՀՀ, ո՞ր երկրներից, որ կազմակերպությունների կողմից եւ համեմատած վերջին երկու տարիներին հոգեմեդ դեղերի ներմուծման եւ սպառման ին՞չ ցուցանիշներ են գրանցվել(-աճի՞, թե՞ նվազման) եւ տարիքային ի՞նչ խմբերի է առավել շատ տրամադրվել հոգեմեդ դեղեր օրենքով սահմանված կարգով: Հատկապես ո՞ր հոգեմեդ դեղերն են ՀՀ-ում այսօր լայն սպառում ունենում:

Վերը նշված հարցմանը պատասխանելու օրենքով սահմանված ժամկետները անցել են, եւ ահա միայն նախօրեին Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ մեր հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ աշխատանքներ են իրականացվում, եւ, որ մեր հարցմանը կպատասխանեն 30-օրյա ժամկետում:

Իսկ մինչ այդ  հիշեցնենք, որ նախօրեին իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից: Նշվում է, որ արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը սառեցված է եղել 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթումի նավահանգստով ուղեւորվում էին Հայաստան։

Ինչը փաստում է, որ ՀՀ-ն վեր է ածվել նարկոտրաֆիկի գլխավոր տարանցիկ երկիրը, որտեղ վխտում են թմրամոլները: Ընդ որում այդ մասին փաստել է ՔՊ-ական խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, ի լուր աշխարհի հայտարարելով. «Այսօր որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում»: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում