Ովքեր իրենց «դուխով» թրաշները սափրել են, որպեսզի չասոցացվեն ՔՊ-ի հետ, ասեմ, որ ասոցացվելու են. Աղեկյան

Տեսանյութեր

Երեւանի ավագանու նախկին անդամ ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԸ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին, ապա կարմիր ժապավենով, ինչը սիրում կտրել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ու սիմվոլիկ դոլարներով ակցիա իրականացրեց Երեւանի քաղաքապետարանի դիմաց:

Սոնա Աղեկյանն ասաց, որ 2023 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին որպես պարգեւավճար Երեւանի քաղաքապետարանում բաժանվել է 58 միլիոն 175 հազար 280 ՀՀ դրամ պարգեւավճար, ինչի մասին գրում է մամուլը:

— Համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի` պարգեւատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության գնահատման եւ/կամ/ հատուկ առաջադրանքների եւ/կամ/ որակյալ աշխատանքի կատարման համար: Ես էլ, Դուք էլ, բոլոր երեւանցիներն էլ անզեն աչքով տեսնում ենք, որ քաղաքային տնտեսությունում, որեւէ ոլորտում  որեւէ գործառույթ չի իրականացվում: Հանրային տրանսպորտը մահվան գազելներից ոչ մի շարժ չունի՝ մի քանի ավտոբուս երթուղի մտցնելով` ոչ միայն չեն լուծել խնդիրը, այլեւ՝ երեւանցիները ժամերով սպասում են այս կամ այն համարի ավտոբուսին կամ գազելին, որ մի ոտքով խցկվելու տեղ գտնեն ու քրտինքի հոտերը շնչելով` մի կերպ տեղ հասնեն: Երեւան քաղաքը աղբի մեջ շաղախված է, չկա քաղաքային շուրջօրյա աղբահանություն, սանմաքրում: Կենտրոնական վայրերում, մի քանի աչքի ընկող տեղ մաքրելով` Երեւանը մաքուր քաղաք չի դառնում: Կանաչապատման ոլորտն ընդհանրապես չի աշխատում՝ առողջ, մշտադալար ծառատեսակները կտրում ու փոխարենը 2-ամյա սակուռաներ են տեղադրում, որպեսզի ամեն տարի փողերի լվացումն ապահովեն, պարզ է չէ՞: Երեւանի քաղաքապետարանը երեւանցիների ընդունելություն չի իրականացնում. հիմնավորումը` համավարակն է: Փաստենք, որ համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները ավարտվել են շուրջ 3 տարի առաջ, բայց քաղաքապետարանի բարձրաստիճան չինովնիկները իրենց պաշտոնական անձնագրի լիազորություն, պարտականություն համարվող հիշյալ գործառույթը չեն իրականացնում: Շինթույլտվությունները տարիներով սպասում են արձագանքի: Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհանին» ուղղված երևանցիների դիմում-նամակները մնում են անպատասխան, ինչի մասին բազում քաղաքացիներ են ահազանգում: Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջաններում ասֆալտը քանդված է, մինչդեռ վերանորոգման իմիտացիա են ստեղծում ամիսը մեկ անգամ` այս կամ այն փոքրիկ մի հատվածը վերանորոգելու՝ կրկին փողերի լվանալու ակնկալիքով: Եվ այս ֆոնի վրա ստանում են գերբարձր աշխատավարձեր ու անամոթաբար ստանում են նաեւ պարգեւավճարներ: Այս պարագայում պարգեւավճարները կոռուպցիոն գործիք են եւ չեն համապատասխանում վերոնշյալ Օրենքի հոդվածին:

Խնդրում եւ պահանջում եմ, տիկին գլխավոր դատախազին` պարզել, թե ո՞վ է սահմանել պարգեւավճարների այս չափը, ի՞նչ հիմքով եւ ծառայողական գործունեության ի՞նչ գնահատականի հիման վրա: Վստահ եմ, որ անաչառ լինելու պարագայում, այն բոլոր անձինք, ովքեր սահմանել են այս ահռելի պարգեւավճարները, կենթարկվեն պատասխանատվության ՀՀ օրենքով սահմանված կարգով: Անամոթաբար թալանում են երեւանցիներին ու լկտիաբար ստանում են պարգեւավճարներ: Օրինակ, Երեւանի քաղաքապետի տեղակալները ստացել են 2 միլիոն 3 հարյուր հազարական դրամ պարգեւավճար այն պարագայում, երբ մենք նրանցից շատերի անունները չգիտենք: Եթե հարցում անցկացնենք երեւանցիների շրջանում, թե ովքեր են մեր փոխքաղաքապետները, նրանք չգիտեն, նույնը նաեւ վարչության պետերին: Քարտուղարության բաժնի պետը ստացել է 1 միլիոն 350 հազար դրամ պարգեւավճար` ոչինչ չանելու համար: Եթե նրանք չեն ընդունում քաղաքացիներին, դիմումներին ընթացք չի տրվում, ապա այդ ի՞նչ աշխատանք են իրականացնում, որ մենք չենք տեսնում: Երեւանը փորձ է արվում վերածել թուրքական ինչ-որ մի քաղաքի, բայց դա չի իրականանալու: Որոշ մարդիկ, ովքեր իրենց «դուխով» թրաշները սափրել են, որպեսզի չասոցացվեն «Քեմալական պայմանագիր» խմբակցության հետ, ասեմ, որ ասոցացվելու են: Թույլ չենք տալու, որպեսզի քաղաքային բյուջեն ապօրինաբար գրպանվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում