Տպավորություն է, որ Արցախում ամեն ինչ նորմալ է, եւ տարբեր քաղաքական ուժեր քարոզարշավ են իրականացնում. Հակոբյան

Ներքաղաքական

44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԽՔ-ի պաշտոնը զբաղեցնող «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հիմա էլ պետնախարարի պաշտոն է ուզում: Ստեփանակերտում երեկ հրավիրված հանրահավաքի ժամանակ նա իր ցանկությունն այսպես փաթեթավորեց. «Ինձ պաշտոնը չի հետաքրքրում, ես գալիս եմ ձեզ ծառայելու»: Նշանակովի պաշտոնի համար այսպիսի նախընտրական քարոզարշավի մասին «Իրավունքը» զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս հասկանալ Սամվել Բաբայանի հայտարարությունները, շրջափակված Արցախում դեռ պաշտոնի կռի՞վ է:

— Ստացվում է, որ` այո: Եվ այս ամենի մեջ վատն այն է, որ կան մարդիկ, որոնք իրականում պայքարում են եւ ամեն ինչ անում են հանուն Արցախի փրկության, բայց նույն կերպ են դիտվում, այսինքն` ցանկություն` ուղղակի, պաշտոն գրավելու: Այս պարագայում իրականում ժողովրդի համար շատ դժվար է թացը չորից տարբերել: Տպավորություն է, որ Արցախում ամեն ինչ նորմալ է, որեւէ խնդիր չկա, եւ տարբեր քաղաքական ուժեր քարոզարշավ են իրականացնում, ինչ-որ պահանջներ են դնում: Ու ամենացավալին այս պարագայում այն է, որ փորձում են կրկնօրինակել 2018-ին Հայաստանում տեղի ունեցածը` հենց ժողովրդի ձեռքով: Հանրության մի հատված այսօր այնպիսի անելանելի վիճակում է, որ երբեմն չնայելով հետ ու առաջ` ուղղակի, պահի ազդեցության տակ կարող է քայլեր անել, ինչը խորը վտանգներ իր մեջ պարունակում Արցախի համար: Բայց հիմնականում սթափ է ժողովուրդը: Եթե մինչ պատերազմը մարդկանց հիշողությունը կարճ էր եւ շատ արագ էին մոռանում ամեն ինչ, հիմա, կարծես թե, այդ հիշողությունը պահպանվում է` կապված անձերի եւ գործողությունների հետ: Ամեն դեպքում,  ժողովրդի իմաստությունը կա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում