ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ.ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ

Իրավական

Յուրաքանչյուր քաղաքական ուժ, երբ գալիս է իշխանության, բերում է իր ձեռագիրն ու իր աշխատելաոճը: Հեծանիվ պետք չէ հայտնագործել, որ եթե Հայաստանի քաղաքական իշխանությունը, սկսած 90-ական թվականներից, վեր կանգներ կուսակցական, նեղ անձնային շահերից, ապա կընդուներ այնպիսի հիմնական օրենք, որի ուժով կաշկանդված կլիներ իրականացնելու ինչպես ընտրովի արդարադատություն, այնպես էլ ընտրովի տնտեական քաղաքականություն ու իշխանավորի իրավաչափ աշխատանքը կլիներ ոչ թե բարի կամքի դրսևորում հասարակության այս կամ այն շերտին, այլ՝ իշխանության պոզիտիվ պարտականություն:

Յուրաքանչյուր քաղաքական իշխանության փոփոխությունից հետո, երբ իշխանավորն իր համար կարած սահմանադրության ուժով ըստ իր քմահաճույքի երկիր էր կառավարում, իրավական հարթակում իրավունքների առերևույթ խախտման առաջին արձագանքողները եղել են իրավապաշտպանները՝ թիրախավորվելով, շատ հաճախ էլ հանիրավի ենթարկվելով ինչպես հասարակության պարսավանքին, այնպես էլ ընկնելով պետական մամլիչի տակ: Օրինակները բազմաթիվ են, սկսած առաջին նախագահից, մինչ այսօր:
2018 թվականի իշխանափոխությունից հետո որոշ իրավապաշտպանների կողմից բարձրաձայնվեցին ընտրովի արդարադատության, անհանդուրժողականության, խտրականության կոչերի անթույլատրելիության մասին, ընդ որում, նաև զգուշացնելով դրա կործանարար հետևանքների և բումերանգի օրենքի մասին:
Այդ տարիներին նման <<գայթակղություններից>> զերծ չմնաց նաև Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գրիգորյանը, ով հրապարակային դիմեց հասարակությունը, կապված Մանվել Գրիգորյանի մերձավորների նկատմամբ անհանդուրժողականություն, խտրականության կոչ պարունակող, վիրավորական արտահայտություններ քարոզելով:
Ի պատիվ դատական իշխանության՝ դատարանը օրինական ուժ ստացած դատական ակտի ուժով հանուն Հայաստանի Հանրապետության վճռել է. <<… ատելության, անհանդուրժողականության, խտրականության կոչ պարունակող վիրավորական արտահայտությունների համար իր ֆեյսբուքյան էջում հրապարակային, ուղիղ եթերի տեսանյութով ներողություն խնդրել …>>:
Պատվովս եմ երդվում, որ այս դատական ակտը չեմ համարում բնավ հաղթանակ և ինչպես Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գրիգորյանի  այդ օրերի հրապարակումից հետո հազարավոր քաղաքացիներ իրենց քոմենթներում ատելության, անհանդուրժողականության քարոզներ էին անում, նաև հիմա չեմ ցանկանա, որ նույնաբովանդակ հայտարարություններ անեն արդեն Դիանա Գրիգորյանի վերաբերյալ:
Դա անթույլատրելի է: Դա ազգի բարոյալքման, կործանման սկիզբն է:
Այժմ պատմեմ մի պատում ճանաչված հասարակական, քաղաքական, պետական գործիչ Կիմ Բալայանի պատմած հետևյալ իրական պատումից:
Միջազգային գերկարևոր մի հանդիպման ժամանակ, երբ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է Վազգեն Սարգսյանը, իսկ պատվիրակության կազմում են լինում նաև Կիմ Բալայանն ու Մանվել Գրիգորյանը, ընդմիջման ժամանակ, երբ սրահում հավաքվում են Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, ադրբեջանի պատվիրակները, Վազգեն Սարգսյանը դիմելով ադրբեջանական կողմի պատվիրակության ղեկավարին, ով իրենց պաշտպանության նախարարն էր, ասում է, ծանոթացիր, Մանվելն է: Մանվել անունը լսելիս նախարարը մի պահ գիտակցությունը կորցնում է, որի օգնականները արագ թևերից բռնում են, որ վայր չընկնի: Հետո պարզվում է, որ նախարարն առաջին արցախյան պատերազմի այն հրամանատարներից է եղել, ում Մանվել Գրիգորյանը վազել է սովորեցրել:
Հաշվի առնելով, որ այսօր Մանվել Գրիգորյանի գործով դատավարություն է գնում, դա առանձին թեմա է, արձանագրում եմ լեգենդար հրամանատար, ինձ համար հեղինակություն, գեներալ-գնդապետ Նորատ Տեր-Գրիգորյանի արած հայտարարությունը, երբ Մանվել Գրիգորյանի կալանավորումից անմիջապես հետո, երբ հասարակությունը պահանջում էր կախել, խաչել, ոչնչացնել, առաջին մարդն էր (գեներալի փաստաբանին չհաշված), ով հրապարակային հայտարարեց, որ ճանաչելով Մանվելին պատերազմի դաշտից, չի հավատում տուշոնկայի պատմությանը, բայց եթե անգամ ինչ-որ բան արել է, պետք չէր նման հրամանատարին այդպես իջեցնել և ուրախացնել ադրբեջանցիներին:
Երբ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին, բառացի ասաց հետյալը. /նկատի ուներ Վարչապետին/ <<Փոշմանել են, ուզում են, որ ապրեմ...>>։
 Իսկ երկրորդ պատերազմի ժամանակ, երբ կառավարական մակարդակով թույլատրեցին մնալ Արցախում և զինեցին, թե քանի զինվորների իր զինակիցների միջոցով ազերիների քթի տակից փրկեց գերի ընկնելուց, ինչ ռազմական պահանջներ դրեց Արցախի ղեկավարության առաջ, ինչպիսի զինվորական հերթապահություն էր կազմակերպել Շուշիում, քանի ադրբեջանցի և թուրք լրտեսներ բռնեց և հանձնեց Արցախի ԱԱԾ-ին, միգուցե՝ հաջորդիվ։ Ընդամենն արձանագրեմ, որ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման ժամանակ միասին գտնվում էինք եկեղեցուց մոտ հիսուն մետր հեռավորության վրա, անգամ՝ հոնքը չշարժեց։ Դրա խորհուրդը լավագույնս կհասկանա պատերազմ տեսած մարդը։
Համոզված եմ, որ եթե կորոնայով հիվանդ և անգիտակից չտեղափոխվեր Հայաստան, կամ Շուշին չէր հանձնվի, կամ դիակն այնտեղից կհանեին։
 Ո՛չ ասել միմյանց ատելությանն ու անհանդուրժողականությանը, և դա վերաբերելի է ինչպես իշխանավորին, այնպես էլ՝ քաղաքական բոլոր կուսակցություններին, նաև՝ հասարակությանը:

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի
Գլխավոր տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում