Սեյրան Օհանյանի կինը հավաքի է հրավիրում
Ախ կանայք
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը քաղաքացիներին հավաքի է հրավիրում։
«Հարգելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր
Հաշվի առնելով ինձ ուղղված նամակները, զանգերը, խնդրանքները, որոնք վերաբերում են բացառապես ամեն ինչի․․․․
Հրավիրում եմ Ձեզ «ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» խորագրով հանդիպում-հավաքի, որտեղ միասին կքննարկենք Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արդի մարտահրավերները, և ես սիրով կպատասխանեմ Ձեզ հետաքրքրող ու հուզող բոլոր հարցերին։
Քաղաքացիների, լրատվամիջոցների ներկայացուցիչների գրանցումների համար նախապես լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել էթ նա Facebook-ի իր էջում:
https://iravunk.com/sim/?p=255804&l=am/