Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարի ազատազրկման
ՆերքաղաքականՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարի ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է պաշտպանը` փաստաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԸ:
«Ըստ էության, քաղաքական հետապնդումը շարունակվում է: Դատարանը հպատակվեց քաղաքական իշխանության կամքին: Դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան, իսկ ապօրինի կալանքի որոշման դեմ գանգատ է ներկայացվել եվրոպական դատարան», - ընդգծել է փաստաբանը:

