Առանձին անհատներ չեն կարող որոշել արցախցու ճակատագիրը, իսկ փորձ անողները ժամանակից շուտ կկնքեն իրենց քաղաքական մահը. Արմեն Սարգսյան

Ներքաղաքական

Կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ոգևորությամբ հայտարարեց, որ Փաշինյանն աներկբա ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը դրա դիմաց Արցախի վերաբերյալ որևէ պարտավորություն չի ստանձնել:

Այսքանից հետո ինչպե՞ս են տեսնում Արցախի ապագան Արցախում, հարցի պատասխանը փորձել ենք ԱՀ նախագահի խորհրդական ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով նախ փաստեց հետեւյալը.

-Արցախի ապագան ես տեսնում եմ երկու ձևով՝  առաջինը` Արցախի ինքնորոշում և միջազգայնորեն ճանաչում, որը այս հանգրվանում շատ դժվար է իրականացնել, բայց որպես ռազմավարություն միշտ մնալու է մեր օրակարգում: Երկրորդ, ստատուս-քվոյի պահպանում կամ մասնակի ճանաչում, որի իրականացումը ավելի հավանական եմ համարում: Պետք է հաշվի առնել, որ ամեն օր տեղի է ունենում աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ և ամեն պահի կարող է փոփոխվել իրավիճակը:

Գտնում եմ, որ ամենածանր պահերը արցախցիներն ապրում են հիմա, և պետք է միահամուռ ուժերով դիմագրավենք այդ դժվարություններին: Արցախի ապագան խարսխվում է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության մեջ, սակայն, չնայած այսօր տեսնում ենք, որ 120 000 արցախցիներ շրջապատված են ադրբեջանցիների կողմից, սակայն այս իրավիճակում ՀՀ ներկայիս իշխանությունները գտնվում են Խորհրդային Ադրբեջանի տերիտորյալ ամբողջականության ճանաչման եզրույթում, որի կազմի մեջ՝ Արցախի Հանրապետությունը: Արևմուտքի հետ ընթացող բանակցություններումն նույնիսկ չի շոշափվում Արցախի կարգավիճակի հարցը: Նկատենք, որ արցախյան շարժման ցանկացած հանգրվանում կարելի էր ամեն ինչ պատկերացնել, բայց ոչ ՀՀ-ի իշխանությունների վերոհիշյալ դիրքորոշումը:

Գտնում ենք, որ Ռուսաստան-Արևմուտք հակադրությունները շատ հստակ գործում են նաև Հայաստանում և Արցախում: Արևմուտքի նպատակը ռուսների դուրս մղումն է տարածաշրջանից, իսկ Ռուսաստանի նպատակը՝ տարածաշրջանում ամրապնդվելը և Արևմոտքի տարածաշրջան ներթափանցման կանխումն է:

Մեր զրուցակիցը վստահ է.

-Մենք պետք է մեր նպատակին հասնելու համար շատ ճկուն, բայց համարձակ քաղաքականություն վարենք՝ պարուրված ժողովրդի միասնականությամբ: Վստահ եմ, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և որ մոտ ապագայում տարածաշրջանում լինելու են քաղաքական նոր դասավորումներ, որի սկիզբը «ազդարարելու» է  մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության օրը՝ Թուրքիայում կայանալիք ընտրությունները: Առանձին անհատներ, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, անկախ նրանից, թե նրանք Հայաստանում են թե այլ երկրներում, չեն կարող որոշել արցախցու և ողջ հայ ժողովրդի ճակատագիրը: Առավել վստահ եմ, որ նրանք ժամանակից շուտ կկնքեն իրենց քաղաքական մահը, քանզի չեն հենվում ժողովրդի ներուժի վրա և տարված են միայն արտաքին քաղաքական խաղերով:

Չմոռանանք, որ մայիս ամիսը հաղթանակների ամիս է, ուրեմն գործենք այդ հաղթանակների համար:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում