«Փողոցին դեմ» արտահայտությունը ասելով՝ ի նկատի ունեմ որ միտինգներին, ցույցերին մենք չենք մասնակցում ընդհանրապես. մենք գործ ունենք անելու դիրքերում.NewsMedia.am

Թեմա

Ժամեր առաջ, NewsMedia.am-ի հետ տեղի ունեցած զրույցում, (Տեսանյութում)«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը հայտարարել էր այն մասին , որ «Խաչակիրներ» Ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության եւ Հայ խաչակիրներ ազատագրական շարժման միջեւ (որի հիմնադիրը գործարար Արթուր Ասատրյանն է ) ստորագրվել է ռազմահայրենասիրական ՀՈՒՇԱԳԻՐ, որի շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ՝ հանուն հայրենասիրական գաղափարների պահպանման, հանուն մեր սահմանների պաշտպանության եւ հանուն մեր երկրի բարօրության ու հանուն պետակաշինության:


Նույն զրույցի շրջանակներում, Սարգիս Պողոսյանը նշել էր նաեւ այն մասին, որ իրենք քաղաքականությանը չեն խառնվում, եւ որ որեւէ քաղաքական խմորումների ու ինտրիգների մեջ  չկան, հավելելով.

«Մենք քաղաքական կուսակցություն չենք, քաղաքական գործերի մեջ ներգրավված չենք, մեր գործը հայրենիքին սատար կանգնելն է, մեր սահմանների պաշտպանությամբ զբաղվելն է: Մենք դեմ ենք փողոցին, մեր պայքարը  դիրքերում է՝Տղերքի կողքին»:
Եւ քանի որ այս հայտարարության հետ կապված. («Մենք դեմ ենք փողոցին, մեր պայքարը  դիրքերում է, Տղերքի կողքին»)  մեր ընթերցողներից շատերը հարցադրում էին արել, թե ի՞նչ ասել է դեմ ենք փողոցին, եւ արդյո՞ք այս հայտարարությունը կարող է ունենալ այլ ենթատեքստ թե ոչ, պարզաբանման համար դիմեցինք «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Ս. Պողոսյանին, ով NewsMedia.am-ի հետ զրույցում պատասխանեց.

-Հարգելի իմ հայ ժողովուրդ, «փողոցին դեմ» արտահայտությունը ասելով ի նկատի ունեմ, որ միտինգներին ցույցերին մենք չենք մասնակցում ընդհանրապես. մենք գործ ունենք անելու դիրքերում, սահմանին եւ իրականում շատ մեծ անելիք ունենք ու պետք է անենք: Մենք քաղաքականությանը չենք խառնվում:

Հիմա էլ եմ  պնդում.  այո՛ փողոցային պայքարում մենք չկանք:
Բայց մենք հարգանքով ենք վերաբերում մեր բոլոր քաղաքացիներին. բոլոր շերտերի ներկայացուցիչներին:

Ամբողջական զրույցը NewsMedia.am էլ. օրաթերթում

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին