Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը. Միշել
Ներքաղաքական«Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 1991թ․ Ալմաթիի հռչակագրին, ինչպես նաեւ հաստատել են այն, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի դեպքում՝ 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 86 600 քառ․ կմ: Սահմանների վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով», - այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո:
Շառլ Միշելն Ադրբեջանին կոչ է արել միջազգային հանրության հետ համատեղ ջանքերով ապահովել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները:

