Ալիեւը պահանջելու ա Ադրբեջանին հանձնել Հայաստանի եւ Արցախի բոլոր (իր լեզվով) էքստրեմիստներին, իսկ դրանք էն մարդիկ են, որ 90-ականներից մինչեւ 2020-ը ներառյալ արյուն են թափել Արցախի համար
Մշակութային
Սենց թե ընենց, Ալիեւը պահանջելու ա Ադրբեջանին հանձնել Հայաստանի եւ Արցախի բոլոր (իր լեզվով) էքստրեմիստներին, իսկ դրանք էն մարդիկ են, որ 90-ականներից մինչեւ 2020-ը ներառյալ արյուն են թափել Արցախի համար։ Արցախում ձերբակալությունները կկայանան անցակետերից,- Ֆեյսբուքյան իր էջում գրում է ռեժիսոր, դերասան Վահրամ Սահակյանը և հավելում,- խոսելով հայաստանցի կռվածների մասին, ասեմ, որ իշխանություններն էդ մարդկանց բռնելու են ու հանձնեն Ալիեւին։ Գյուղից քաղաք մտնելու են, տներից հանելու են, ձերբակալեն ու հանձնեն։
Դրա դեմ ո՞վ պիտի պայքարի. ոչ ոք չի կարա պայքարի։ Ժողովուրդն էլ չորս ձեռքով կողմ կլինի, դա ես ասում 1000 տոկոս։ Միլիոնից ավել հայ կասեն՝ «Տարեք դրանց, դրանք մեր խաղաղությանը դեմ են, դրանց պատճառով ենք մենք փուռը գնում, էդ դաշնակները, էդ նախկինները պիտի ձերբակալվեն»՝ կասեն ու կգրեն։
Ի՞նչ կարաք անեք դրա դեմ։ Գնաք ցույց անեք՝ ցույցի տեղից կհավքեն-կտանեն։
Արա, ոչ մեկը ոչ մի բան չի կարա անի»,- գրում է ռեժիսորը։