Ինչու է Նիկոլ Փաշինյանն այսչափ պարապ

Ներքաղաքական

Այսօր Նիկոլ Փաշինյանը այցելել էր Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղ: Այս առիթով նա իր էջում մոտ 30 րոպեյանոց տեսանյութ էր հրապարակել, որտեղ վերջինս ջինսով ու կեպկայով լծվել էր ուտելու իր սիրելի գործին: Անհոգությունը ծորում էր վարչապետի աթոռը զբաղեցնողի դեմքից, տպավորություն էր, որ հաջորդ օրը բանակցությունների շտապողն անելիքներ չունի... Թեպետ դե էլ ի՞նչ բանակցի, որ, ըստ իրեն, էլ բանակցելու բան չկա՝ ինչպես ասում են, այդպես էլ անում է:

Առավել բարկացնող է այն հանգամանքը, որ նախօրեին վաշինգտոնյան բանակցություններից մեկ օր հետո՝ նոր սրում սկսվեց Գեղարքունիքի սահմանապահ շրջաններում, ինչի հետեւանքով նորից ունեցանք զոհ ու վիրավորներ: Տեղի ունեցածն այս երկու օրը համացանցում խորը մտահոգության առիթ է դարձել, իսկ Նիկոլ Փաշինյանն, ըստ իր հրապարակած տեսանյութի եւ ըստ իր տրամադրության՝ տպավորություն է ստեղծում, թե անգամ տեղյակ չէ, որ նման բան է եղել:

Ընդդիմադիր տարիներին նույն Փաշինյանը, երբ զոհ էր գրանցվում սահմանին (ինչը այս ինտեսիվությամբ չէր) իր թերթի էջերում այն սարքում էր մատի փաթաթան, անգամ հետո՝ իր վարչապետական հաջողություններից երբ խոսում էր, ասում էր, թե նոր Հայաստանում այլեւս սահմանին չեն զոհվում զինվորականներ: Իսկ այսօր ցավալի է արձանագրել, որ մի ամբողջ ազգի հարցերի պատասխանատու ղեկավարն այսչափ պարապ է մնացել: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ նախօրեին վերջինս նաեւ այցելել էր Էջմիածին, որտեղ անհայտ մի վայրում իր ընտանիքի հետ մասնակցել է ճաշկերույթի, որից հետո Փաշինյանի տիկինը նկարներ էր հրապարակել: Մինչդեռ այդ պահին սահմանում աննախադեպ լարվածություն էր...

Ստացվում է՝ մեր տղաներն իրենց կյանքը վտանգելով՝ անառիկ են պահում մեր սահմանները, իսկ այդ ընթացքում գերագույն գլխավոր բանակցողը պարապությունը լցնելու համար՝ տարբեր այցեր է իրականացնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում