Կբացահայտենք բոլորի դեմքերը, ովքեր կփորձեն նորից խաբել ժողովրդին. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)

Տեսանյութեր

Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

- Ներքաղաքական դաշտում թացը չորի հետ այնպես է խառնվել, որ ԱԺԲ-ի կարկառուն դեմքերից Ժիրայր Սեֆիլյանն իր մեկամսյա շրջագայությունից եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից վերադարձել եւ հայտարարում է, որ «պետք է ազգային իշխանություն ձեւավորել»: Ի՞նչ է իրականում կատարվում:

- Ժիրայր Սեֆիլյանը ծառայում է արեւմտյան շահերին, նա եւ ազգային իշխանությունը լրիվ հակադիր հասկացողություններ են: Նույն Բոլթոնը ասում էր, որ Հայաստանը պետք է Արցախը հանձնի Ադրբեջանին: Նրա ծրագիրն այն էր, որպեսզի Հայաստանը խաղաղություն մուրա Ադրբեջանից: Եվ հիմա Սեֆիլյանին խաղացրեցին այն նպատակով, որ Նիկոլին ցույց տան՝ եթե քեզ վատ պահես, աճեցրել ենք «Նիկոլ 2», կբերենք եւ կդնենք քո փոխարեն: Արդունքում «Նիկոլ 2»-ը շատ ավելի լավ եւ արագ կկատարի իրենց հրահանգները եւ դավաճանական գործողությունները, քան «Նիկոլ 1»-ը, որովհետեւ «վատ պահել» իրենց համար նշանակում է, որ դեռ չի ստորագրել այն, ինչ պետք է ստորագրի, ոչ մի կերպ չի գնում ուղիղ առճակատման ռուսների դեմ, ինչն իրենից պահանջում են եւ չի հանձնում Հայաստանը՝ Թուրքիայի կառավարման տակ: Թեեւ կամաց-կամաց գնում է այդ  ուղղությամբ, գործը տանելով դեպի Արեւմուտք, Թուրքիա, բայց դանդաղ է գնում: Ինչ-որ գործողություններ է անում, որոնք մի գծի մեջ չեն, մեկ խփում է նալին, մեկ՝ մեխին: Դրա համար Սեֆիլյանին խաղացնելով՝ ցույց տվեցին սպառնալիք Նիկոլին, որ ավելի արագ շարժվի եւ ավելի հնազանդ լինի ամերիկացիներին: Իհարկե, հնարավոր տարբերակ է, որ Նիկոլին փոխարինեն ավելի վատ Նիկոլով: Ընդ որում՝ ավելի վատ նիկոլների մի քանի թեկնածուներ հիմա կան, որոնք ավելի արեւմտյան են, ավելի սորոսական: Ամերիկացիներն ունեն շատ մեծ փորձ այդպիսի խաղերի, «ռակիռովկաների»: Ի վերջո, նրանք կարողացան Նիկոլ բերել, հետեւաբար կարող են նաեւ Նիկոլ հանել ու նրան փախարինել «Նիկոլ 2»-ով: Շեշտում եմ՝ «Նիկոլ 2»-ը միայն Սեֆիլյանը չէ, կան մի շարք ծրագրեր, մի շարք մարդիկ, ովքեր այսօր փորձում են իրենց ներկայացնել իբրեւ ազգային, գեղեցիկ բառեր են ասում, կուրծք են ծեծում եւ այլն, բայց մենք գիտենք այդ մարդկանց իրական շարժառիթը եւ թե ում ձեռքի խաղալիքն են:

- Վերջին 5 տարիներին տեղի ունեցածից հետո՝ մի՞թե հնարավոր է, որ նորից սխալվի ժողովուրդն իր ընտրության հարցում:

- Իհարկե, կարող է: 5 տարի առաջ ինչպե՞ս սխալվեցին այն քաղաքական ուժերը, ովքեր կանգնեցին Նիկոլի կողքին, աջակցեցին, պարում էին փողոցում, իսկ հիմա ասում են՝ մենք պահանջում ենք Նիկոլի հրաժարականը: Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի ոչ միայն մենք խոսենք Նիկոլին հանելու մասին, ինչն անհրաժեշտ եւ անքննարկելի  պայման է, բայց նաեւ շատ կարեւոր է խոսել, թե ով է գալու Նիկոլի փոխարեն եւ ինչպիսի ծրագրով: Սա էական նշանակություն կունենա, որովհետեւ եթե  «Նիկոլ 1»-ի փոխարեն գա «Նիկոլ 2», այսինքն՝ ավելի վատ Նիկոլ, կհայտնվենք էլ ավելի վատ վիճակում: Եթե հիմա ինչ-որ արագությամբ գնում ենք դեպի կործանման, ապա այդ արագությունը կարող է ավելի արագանալ եւ հերթական հիասթափությունը ժողովուրդը կապրի: Հետեւապես, պետք է լսել այն քաղաքական գործիչներին, ովքեր չեն սխալվել, ովքեր չեն գնացելՆիկոլին աջակցելու, կողքին կանգնելու եւ այսօր էլ կանգնած չեն նրա կողքին: ՍԻՄ կուսակցությունն իսկզբանե եղել է նիկոլիզմին՝ Նիկոլին եւ իր թայֆային դեմ: Ես, որպես պատգամավոր, երկու անգամ դեմ եմ քվեարկել, որ նա վարչապետ ընտրվի, թեեւ կյանքի սպառնալիք կար այդ պահին: Բայց մեր կուսակցությունն ապացուցել է նախ իր փորձառու լինելը, որ մենք հասկանում ենք, թե ինչ է նշանակում քաղաքականություն, եւ երկրորդ՝ գիտենք ով ով է այս երկրում եւ կբացահայտենք բոլորի դեմքերը, եթե փորձեն նորից խաբել ժողովրդին: Մենք միշտ եղել ենք մի քաղաքական գծի կողմնակից՝ դա ազգային պետությունն է, որը սերտ դաշինքի մեջ է Ռուսաստանի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=255592&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ