Ինչ որոշում ունի ՍԻՄ կուսակցությունը՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցում

Տեսանյութեր

Քաղաքական ուժերն ակտիվ վերադասավորումներ են սկսել՝ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Այս հարցում ի՞նչ դիրքորոշում ունի ՍԻՄ կուսակցությունը եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, «Իրավունք TV»-ի տաղավարում հետաքրքրվել ենք կուսակցության նախագահ, շարժման գործադիր կոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՑ:

- Իհարկե, առաջին հերթին պետք է մերժենք ցանկացած թեկնածուի, որը կներկայացնի Նիկոլը, ով էլ լինի: Մյուս կողմից պետք է թույլ չտանք, որ ժողովուրդը նորից խաբնվի, այսինքն՝ «Նիկոլ 1» -ի փոխարեն՝ չգա «Նիկոլ 2»՝  քաղաքային մասշտաբով: Դրա համար այսօր հետեւում ենք իրավիճակին, բայց բացի հետեւելուց՝ լրջորեն մտածում ենք, թե ինչպիսի ընտրություն առաջարկենք մեր ժողովրդին: Այս առումով սկսել ենք խորհրդակցություններ առաջին հերթին այն կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ, ովքեր գտնվում են մեր շարժման մեջ: Մի շարք կուսակցությունների հետ արդեն եղել են խորհրդակցություններ, քննարկվել են կոնկրետ անձանց թեկնածություններ, ում կարող ենք աջակցել, պաշտպանել կամ առաջադրել:

- Պարոն Բաբուխանյան, ի՞նչ չափանիշներ պետք է ունենա Ձեր քաղաքապետի թեկնածուն: Անուններ կհնչեցնե՞ք:

- Այդ մարդիկ պետք է ունենան անբիծ կենսագրություն, պետք է երբեք պաշտպանած չլինեն Նիկոլին եւ գիտակցեն մեր արտաքին քաղաքական առաջընթացն ու երկրի անվտանգությունը ինչպս պետք է կարողանանք ապահովել: Այսինքն՝ պետք է լինեն հայ- ռուսական բարեկամության նվիրյալներ: Այս հարցում մեր գործընկերների եւ մեր մոտեցումները նույնն են, հիմա ավելի շատ քննարկումներն ընթանում են կոնկրետ անձերի շուրջ: Բնականաբար, անուններ դեռ չեմ տա, որպեսզի չթիրախավորվեն, ավելին՝ դեռ վերջնական որոշում էլ ընդունված չէ: Կարեւոր է նաեւ, որպեսզի չլինի այն մեխանիզմը, որը Նիկոլենք աշխատեցրեցին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ 20 եւ ավել թեկնածու ու քաղաքական ուժ մասնակցեցին եւ այդքանից ընդամենը 3-4-ը քիչ, թե շատ շոշափելի ձայներ հավաքեցին: Իսկ մնացածն, ըստ էության, զբաղված էին Նիկոլին աջակցելով՝ ով կամա, ով ակամա: Մի մասը գիտակցում էր, որ գնում է կես տոկոս պոկելու, եւ այն Նիկոլին նվիրելու համար, մյուս մասն էլ հայկական հիվանդությամբ՝ մանկական միամտությամբ տառապելով, թե ինքն այնքան սիրված է ժողովրդի կողմից, որ հեսա կգնա ու կստանա մի հսկայական տոկոս, գնում էին ու ստանում իրենց կես տոկոսը, որն էլի նվիրում էին Նիկոլին: Հիմա շատ կարեւոր է, որ այդ խայտաբղետ թեկնածուները չլինեն, լինի երկու կամ երեք խոշոր միավորումներ, որոնք ունենան իրենց հստակ ծրագիրը, եւ այն ներկայացնեն ժողովրդին: Այդ դեպքում՝ շատ հնարավոր է, որ Նիկոլը պարտվի: Բայց շեշտում եմ՝ կարեւոր է, որ պարտվի այնպիսի ուժերի, ովքեր ոչ թե ավելի կվատացնեն երկրի վիճակը, այլ կլավացնեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում