Լուկաս Սելարայանը` արգենտինական գրանտի դիտակետում
Սպորտ
Արգենտինական «Բոկա Խունիորսը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և «Կոլամբուսի» հարձակվող Լուկաս Սելարայան ծառայություններով,այս մասին հայտնում է NewsOnline-ը։
Արգենտինական լրատվամիջոցի փոխանցմամբ, արգենտինական գրանտը պատրաստվում է ամռանը մի շարք ձեռքբերումներ կատարել։ Ակումբը կփորձի ձեռք բերել Արգենտինայի հավաքականի և «Սևիլիայի» հարձակվող Պապու Գոմեսին, ինչպես նաև պարագվայցի կիսապաշտպան Մաթիաս Ռոխասին «Ռասինգից» և արգենտինացի կիսապաշտպան Թոմաս Բելմոնտեին։
Աղբյուրի փոխանցմամբ Սելարայանի նկատմամբ արգենտինական ակումբի հետաքրքրության մասին հայտնում են նաև արգենտինական Bolavip-ն ու El Crack Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին Բույենոս Այրեսի թիմի կազմում անձամբ ցանկանում է տեսնել ակումբի տնօրեն Խուան Ռամոն Ռիկելմեն։ Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։
Հավելենք, որ այս թիմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։

