Ի վերջո, դադարենք ինքներս մեզ խաբել, արդեն պատերազմը բերել են Հայաստան. Աբովյան
Ներքաղաքական«Մենք պետք է, ի վերջո, դադարենք ինքներս մեզ խաբել։ Այն գործընթացը, որը այս, ոչ բարով իշխանությունների կողմից որակավորում է որպես բանակցություններ «խաղաղության» պայմանագրի շուրջ թուրք-ադրբեջանական ոհմակի հետ, իրականում ոչ մի աղերս չունի խաղաղության հետ։ Եվ եթե հանկարծ իրենք փորձեն, կրկին մեզ խաբելով, հանձնեն Արցախը, ապա իմացեք, հաջորդը լինելու է Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը եւ այսպես շարունակ։ Իրենք ստելով, «Ապագա Կա» բղավելով՝ մատի վրա մի ամբողջ ժողովուրդ «ֆռացրեցին» եւ արդեն պատերազմը բերել են Հայաստան։ Երեւանից ընդամենը 2,5 ժամ հեռավորության վրա մարտեր են ընթանում։ Մի թե՞ այս իրականությունը չի ընկալում մեր բոլորիս կողմից», - գրել է քաղաքական մեկնաբան, նախկին պատգամավոր ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=255497&l=am/

