Դուք մեկ փորձ եւս արեցիք` նսեմացնելու սփյուռքյան մեր ավանդական կառույցների առաքելությունը. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը` Սինանյանին

Ներքաղաքական
Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՍԵՐՈՎԲԵ եպիսկոպոս ԻՍԱԽԱՆՅԱՆԸ դիմել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:
 
«Հարգարժան պարոն Սինանյան,
 
Այսօր պատահաբար աչքիս ընկավ Ձեր գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրությունն ու նկարները, որոնցով ծանուցում եք, որ Գերմանիայի Քյոլն քաղաք Ձեր այցելության ընթացքում հանդիպել եք նաեւ Քյոլնի քաղաքապետ տիկին Հենրիետե Ռեքերի հետ։
 
Բնականաբար Դուք ազատ եք հանդիպել ում հետ ուզում եք։ Բարով եք հանդիպել։ Սակայն, եթե որեւէ պաշտոնատար անձի հետ հանդիպման ընթացքում Ձեր քննարկելիք հարցերն ուղղակի առնչվում են նաեւ Սփյուռքի, այս պարագայում Գերմանահայ համայնքի եւ մասնավորաբար՝ Քյոլնի Հայ Համայնքի, ներքին հարցերին, հայապահպանման խնդիրներին, դիմագրաված մարտահրավերներին, նախընտրելի ու սպասելի է, այդ հարցերը նախ քննարկել այդ կառույցների պատասխանատու անձերի հետ, անմիջականորեն լսել նրանց, ծանոթանալ առկա խնդիրներին, թերեւս նրանց ներգրավել նաեւ հանդիպման մասնակիցների ցանկում։
 
Իսկ Դուք գալիս եք Քյոլն, որտեղ գտնվում է Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդարանը եւ Գերմանիայի ամենամեծ հայ համայնքը։ Հանդիպում եք թեմակալ առաջնորդին, Քյոլնի հոգեւոր հովվին, թեմական խորհրդի անդամներին, որոնցից ոմանք նաեւ Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչներ են։ Ավելի քան մեկ ժամ զրուցում եք վերոհիշյալ ներկաների հետ։ Ձեր մտքի ծայրով սակայն չի անցում նրանց տեղեկացնել, որ նախատեսված է նաեւ Ձեր հանդիպումը Քյոլնի քաղաքապետի հետ։ Չեմ կարծում, թե տիկին քաղաքապետի հետ հանդիպումը հանպատրաստից էր, Քյոլն էիք եկել եւ մտածեցիք՝ «ձեռի հետ մի հատ էլ քաղաքապետին հանդիպել, բարեւ-բարի լույս անել»։ Փորձ անգամ չեք կատարում՝ ուղղակի մեզնից իմանալ մեր խնդիրների ու մարտահրավերների մասին, բայց գնում եք քաղաքապետի մոտ եւ նրա մոտ «անդրադարձ կատարում Քյոլնի հայկական համայնքին՝ նշելով, որ համայնքի ներկայացուցիչներն ակտիվ եւ էական դեր ունեն երկու երկրների հասարակական կյանքում եւ երկու ժողովուրդների մերձեցման գործում» եւ ապա՝ «հատկապես կարեւորում հայերենի պահպանման հարցը եւ դիմում քաղաքապետին՝ քննարկելու Քյոլնի հանրային դպրոցներում սովորող հայազգի դպրոցականների համար հայերենի դասաժամի ներառման հնարավորությունը»։
 
Ինքներդ որոշեք, թե գործնական ի՞նչ արդյունք կտա, պարոն Սինանյան, մեզնից անկախ ու մեզ անտեսելով, մեզ հուզող հարցերը Քյոլնի քաղաքապետի հետ քննարկելը (ի միջի այլոց տեղեկացնեմ, որ վերոհիշյալ տիկին քաղաքապետը ոգի ի բռի պայքարում է Քյոլնի կենտրոնում Հայոց ցեղասպանության «Այս ցավը բոլորինս է» մակագրությունն ունեցող հուշարձանի տեղադրումը խափանելու ուղղությամբ), իսկ մենք արձանագրենք կրկին այն փաստը, որ Դուք մեկ փորձ եւս արեցիք` նսեմացնելու սփյուռքյան մեր ավանդական կառույցների, այս դեպքում Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող Քյոլնի Հայ Համայնքի, տասնամյակների նվիրյալ առաքելությունն ի խնդիր երեկվա եւ այսօրվա սերունդների հայեցի դաստիարակության։
 
Իմիջիայլոց՝ Առաջնորդարան այցելության եւ ինձ հետ հանդիպման մասին Ձեր հրապարակած հաղորդագրության մեջ բառ կամ ակնարկ անգամ չկա այն մասին, որ թեմակալ առաջնորդը արծարծեց նաեւ իշխանություն-եկեղեցի փոխհարաբերություններին վերաբերող հարցեր, իր մտահոգությունն ու քննադատությունն արտահայտեց «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու առնչությամբ, քննադատեց Հայաստանի ներկա իշխանությունների Սփյուռքի հետ հարաբերություններ մշակելու եւ սփյուռքյան ավանդական կառույցներն անտեսելու գործելաոճը, Արցախի հարցում զիջողական ու պարտվողական քաղաքականությունը։ Հարգանոք՝ Սերովբե սրբազան», - ընդգծել է Սերովբե սրբազանը:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում