«Կորցրել ու կորցնում ենք ազգային արժեքներ, հավատք, սփյուռք, հայրենի տարածքներ, դիվանագիտություն…».ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԻ հետ:  Նա մեկ նախադասությամբ այսպես բնորոշեց հայաստանյան ներկայիս իրավիճակը՝ «Ողբերգական է, եւ դրա էությունն իմ տրագիկոմեդիաներում կա»:

— Պարոն Խալաթյան, երբ վերլուծում եք ներկա իրավիճակը, ի՞նչ եզրահանգման եք գալիս:

— Այնտեղ, ուր Ձորագետը խառնվում է Դեբեդին, եւ երկու զորեղներ շառաչյունով իրար են բախվում, մի մեծ պտտան է առաջանում, ու վայն եկել է նրան տարել, ով կհայտնվի այդ պտտանի մեջ: Միայն ուժեղ ու մարզված, հմուտ լողորդներն են ռիսկ անում լող տալ այդտեղ: Փորձիր մի շյուղ նետել ալիքների մեջ, եւ բարալիկ ցողունը անկամ, անուժ, մերթ կուլ գնալով ալիքներին, մերթ վետվետալով դրանց վրա, հզորների կամքին հլու կպտտվի՛, կպտտվի ու կուլ գնալով՝ կանհայտանա եւ, երեւի, մեկ էլ արեւերես դուրս կգա քայքայված, հալված՝ Կասպից ծով մտնելիս… Իսկ թե մի հաստաբուն լիներ, մանավանդ՝ ճյուղերը պահպանած, կկառչեր քարերից ու ափ կնետվեր, կգտներ մի բռաչափ հող ու էլի արմատ կգցեր, ծիլ կտար… Ամենօրյա պատկեր է՝ դարերով կրկնվող: Մեր ներկա վիճակը պտտանում հայտնված, իր արմատից, բնից պոկված բարալիկ շյուղն է հիշեցնում, այնինչ  չպիտի պոկվեր…

— «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշակոթողի շուրջ բարձրացված աղմուկի մասին ի՞նչ կասեք:

— Աղմկողները մեր թշնամիներն են՝ թուրքերն ու թրքաբարո ուրացողները: Հրաշալի է, ուրեմն՝ ցավ ենք պատճառել նրանց: «Նեմեսիսի» հուշարձանը հայ ժողովրդի նորօրյա Թուխ Մանուկն է, աղոթատեղի: Այդ խորհուրդն եմ տեսնում այդ հուշարձանում, քանզի Թուխ Մանուկի սրբատեղիները մեր ապուպապերը կառուցում էին հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայած զորեղների պատվին, հաճախ՝ ջրի ակունքի վրա: Երանելի համընկնությամբ այս հուշարձանն էլ մտահղացվել ու կառուցվել է ակունքով: Փա՛ռք հայոց Թուխ Մանուկներին:

— Ըստ Ձեզ, մեր երկրում որեւէ դրական տեղաշարժի հույս կա՞:

— Ազգային կառավարություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Կորցրել ու կորցնում ենք ազգային արժեքներ, հավատք, Սփյուռք, հայրենի տարածքներ, դիվանագիտություն… Ունենք հազարավոր նահատակներ, ապագայի անորոշություն, հուսալքություն, պարտվողականություն… Սա նախկինների ու ներկաների հակամարտության, աշխարհաքաղաքական նոր ձեւափոխումների նպատակ հետապնդող քայքայիչ ցանցի մեջ կամովին նետվելու, ապաշնորհության, ընչաքաղց պատեհապաշտության, ժողովրդի անգիտակից մասի ոգեւորության, անզգոնության արդյունքն է: ժողովուրդը սկսել է դա գիտակցել: Հույսն այն է, որ սիրով լինի, թե՝ սրով, հրաժարականով լինի, թե՝ ընտրություններով,  քաջնազարներին փոխարինել է պետք: Առաջ պետք է բերել ու վստահել գիտակից, հայրենասեր այն շերտի երիտասարդ կադրերին, որոնք թե՛ նախկինների եւ թե՛ ներկաների կողմից ստվեր են մղված:

— Գրական կյանքն ինչպե՞ս է ընթանում Ձեզ մոտ: Ի՞նչ նոր ստեղծագործական ծրագրեր ունեք:

— Ձգտում եմ կործանիչ հոգեբանական լաբիրինթոսից դուրս գալու թելը ձեռքումս պահել, հեռու՝ քաղաքականությունից, մոտ՝ գրականությանը, քանզի, արդեն իսկ  ճառախոս «քաղաքագետների» ավելցուկ, զանգ կախողների պակասորդ ունենք: Զանգ կախելն ինձ չի հաջողվի, թեեւ ոչ կաղ եմ, ոչ էլ տկար, պարզապես, ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, իսկ իմ գործը հայրենիքին գրականությամբ ծառայելն է: Անցած շուրջ մեկ տարում լույս եմ ընծայել պիեսների, վիպակի, գեղարվեստական վավերագրության երեք ժողովածու, ստեղծագործություններս տեղ գտան նաեւ ալմանախներում: «Դրամատուրգիա» հանդեսում եւ նույնանուն կայքում հրապարակվեցին կատակերգություններս, դրամաներս, մենախաղեր… ավելի քան 10 պիես: Երեւանի, Վանաձորի, Գորիսի, Հրազդանի թատրոններում, այլ թատերախմբերում տեղի ունեցան իմ 7 թատերգրությունների առաջնախաղերը: Շուտով լույս կտեսնի մանկական բանաստեղծություններիս ժողովածուն, կավարտեմ պատմական մի դրամա, որի մասին դեռ չեմ ուզում մանրամասներ հայտնել, գրասեղանիս կիսատ գործեր կան, գզրոցում՝ նյութական միջոցներ երազող ժողովածուներ, որպեսզի հրատարակվեն…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=255475&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը