Եթե նահանջենք փոքրամասշտաբ սադրանքներին, ապա լայնամասշտաբ էլ կարող է լինել. Այվազյան

Հանդիպում

«Իրավունքի» զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանական հարցերով փորձագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

— Բաքուն շարունակում է կրակել ՀՀ տարածքների ուղղությամբ, նորանոր պահանջներ է ներկայացնում, ինչո՞ւ է այս աստիճան ռիսկավորվել, մի՞թե այս ամենը Թուրքիայի հովանավորչությամբ է իրականացնում:

— Թուրքիան հիմա, կախված նախագահական ընտրություններից եւ երկրաշարժից հետո, շատ հովանավորել Ադրբեջանին չի էլ կարող:

— Այդ դեպքում` ինչու՞ է նման քայլերի գնում, միգուցե պատճառն այն է, որ Հայաստանը պահանջատեր չէ՞ ու զսպող մեխանիզմներ չի՞ կիրառում:

— Պետք է միշտ պատժի ենթարկել, որպեսզի այդպիսի սադրանքներ չլինեն, բայց ի վիճակի՞ է, թե՞ ոչ: Մենք տեսել ենք Արցախի պետնախարարի կողմից կազմակերպված հանրահավաքը, կարծում եմ` դա ուղերձ է: Ուղերձն այն է, որ արցախահայությունը երբեք չի հրաժարվի իր հայրենիքից, կմնա այնտեղ:

— Եթե օրինակ՝ Բերձորի միջանցքը, հումանիտար կամուրջը չբացվի, ի՞նչ է սպասվում արցախահայությանը եւ իշխանության գործողությունները որո՞նք պետք է լինեն:

— Դա պետք է լինի համակարգված աշխատանք, եւ ես չեմ կարծում, որ Բերձորի միջանցքի փակումը ընդմիշտ է: Ուղղակի դիվանագիտական դաշտում պետք է աշխատենք այդ ուղղությամբ:

— Պետք է աշխատենք, բայց ինչպես տեսնում ենք, այնքան էլ քայլերը համաչափ չեն, ու 4-րդ ամիսն է Բերձորի ճանապարհը փակ է: Ի՞նչ քայլեր պետք է արվեն` ո՞ր հարթակներում պետք է աշխատել եւ բարձրաձայնել խնդիրը:

— Կարծում եմ` որոշակի չափով ուժի ցուցադրություն է պետք: Շատերը չեն հիշում, թե եռատոնը ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ է եռատոն. որովհետեւ՝ Շուշիի ազատագրման օրն է, Արցախի ազատագրական բանակի օրն է եւ նաեւ Մեծ հայրենական պատերազմի մեր հերոսների հիշատակության օրն է: Մենք մարշալներ, գեներալներ ենք ունեցել, դրա մասին պետք է հիշենք, ու այդպես մեր սերունդներին դաստիարակենք: Այնպես որ, եթե Ադրբեջանը ատելության հողի վրա փորձեց այս 30 տարիների ընթացքում սերունդ բարձրացնել, մենք մեր պահանջատիրության հողի վրա կարող ենք դա անել:

— Օրինակ՝ ուժի՞ կիրառմամբ:

— Ուժը լինում է նաեւ ինտելեկտուալ, ռազմական ու դիվանագիտական:

— Մենք ո՞րն ենք կիրառում վերջին տարիներին:

— Ցավոք սրտի, բոլոր հարցերում առայժմ պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք, ընդ որում` յուրաքանչյուր ոլորտում: Երբ դա անենք, արդյունքները կունենանք անպայման, դա եղել է 90-ականներին, դա կլինի հետայսու:

— Գործնական ի՞նչ քայլեր են հարկավոր դրա համար` միգուցե, դիվանագիտությունն էլ ավելի ամրապնդելո՞վ, բանակը զինելո՞վ:

— Մասնագետներ պետք է աշխատեն իրենց տեղերում, ոչ թե դիլետանտներ, քավոր-սանիկ-բարեկամ, ըստ հին ավանդույթների, որը, ցավոք չի փոխվել: Այդ պարագայում կլինի Ձեր ասածը:

— Իշխանությունը բազմիցս նշում է, որ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է բարելավվեն, որքանո՞վ է այն իրատեսական, եւ ի՞նչ գին պետք է վճարենք այդ բարեկամության համար:

— Մենք այդպիսի գին չունենք, որ վճարենք, մանավանդ, որ դիմացինդ քո մահն է տենչում, դա պետք է գիտակցել ու ըստ այդմ էլ գործել: Պետք է հասկանանք, որ թուրքի հետ ազնիվ պայմանավորվածությունն անհնար է: Եթե դու թուրքի հետ գործ ունես, պետք է հասկանաս, թե ինչպես գործես, եթե չես հասկանում, ապա պետք է լսես մասնագետների խորհուրդը, եթե չես լսում, ուրեմն` ամբողջ պատասխանատվությունը քո վրա է:

— Արդյո՞ք Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները կարող են ինչ-ինչ առումներով Հայաստանի արտաքին ու ներքաղաքական կյանքի վրա ազդեցություն ունենալ:

— Ինչ էլ Թուրքիայում փոխվի, Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվի:

— Կա՞ լայնածավալ պատերազմի հավանականություն:

— Մեր դիմադրողականությունից է կախված, եթե մենք նահանջենք փոքրամասշտաբ սադրանքներին, ապա լայնամասշտաբն էլ կարող է լինել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ