Ի­րա­կա­նում ին­չու 11 տա­րի ա­ռաջ պայ­թեց­վեց Ծո­մա­կի ա­կում­բը

Հասարակություն

Ու­ղիղ 11 տա­րի ա­ռաջ պայ­թեց­վեց ԼԳԲՏ-ական­նե­րի սի­րե­լի որջ դար­ձած DIV ա­կում­բը, ո­րը պատ­կա­նում էր Ծո­մակ Օ­գա­նե­զո­վա­յին: Ապ­րի­լյան եւ 44-օ­րյա պա­տե­րազ­մի մաս­նա­կից ՀԱ­ԿՈԲ ՊԷՐ­ՊԷ­ՐԵ­Ա­ՆԸ «Իրա­վունք TV»-ի ե­թե­րում փա­կագ­ծեր է բա­ցել ողջ ե­ղե­լու­թյան մա­սին:

— Դուք հան­րու­թյան լայն շրջա­նակ­նե­րին հայտ­նի դար­ձաք Ծո­մա­կի ա­կում­բի պայ­թյու­նից հե­տո, քա­նի որ տե­ղի ու­նե­ցա­ծը կապ­վում էր նա­եւ Ձեր ան­վան հետ: Հե­տա­դարձ հա­յացք նե­տե­լով` ի՞նչ կա­սեք կա­տար­վա­ծի մա­սին:

— Նախ ես մե­նակ չէ­ի, ում ան­վան հետ կապ­վում է տե­ղի ու­նե­ցա­ծը: Մա­յի­սի 8-ին  Շու­շի­ի ա­զա­տագր­ման օրն է­ինք նշում 7-8 տղա­նե­րով: Ցա­վոք, հի­մա ոչ հա­վես կա, ոչ էլ նշե­լու բան: Եվ վեր­ջում հի­շե­ցինք Ծո­մա­կի պահ­ված­քը, ո­րը մի քա­նի շա­բաթ ա­ռաջ խո­սում էր Թուր­քի­ա­յի մա­սին եւ հա­մա­րում ոչ թե թշնա­մի, այլ շատ լավ պե­տու­թյուն, որ­տեղ ԼԳԲՏ հա­մայն­քին լավ են ըն­դու­նում, մինչ­դեռ Հա­յաս­տա­նում նե­ղում են: Իսկ ի­րա­կա­նում այդ­պես չէր: Նա ա­զատ իր գոր­ծու­նե­ու­թյունն էր ի­րա­կա­նաց­նում եւ իր բիզ­նեսն էր աշ­խա­տեց­նում Ե­րե­ւա­նի կենտ­րո­նում: Ո­րե­ւէ մեկն ի­րեն նե­ղու­թյուն չէր պատ­ճա­ռում: Նրան մի քա­նի ան­գամ զգու­շաց­րել է­ինք, որ ա­նընդ­հատ Թուր­քի­ա­յի գով­քը չա­նի: Նա այն թեզն էր ա­ռաջ տա­նում, թե մենք ենք մե­ղա­վոր, որ սահ­ման­նե­րը փակ է, մենք հե­տամ­նաց ենք, թուր­քե­րը` զա­րգա­ցած, մենք հի­շում ենք ցե­ղաս­պա­նու­թյու­նը, իսկ Թուր­քի­ան ա­ռաջ է գնում եւ զար­գա­նում: Զուտ ԼԳԲՏ-ի հար­ցը չէր այս­տեղ, մեզ հու­զում էր նման վար­քա­գի­ծը, ին­չի մա­սին հենց նրան ա­սել է­ինք, որ սա լավ տեղ չի տա­նում ու կոնֆ­լիկտ է ա­ռա­ջաց­նե­լու: Մեզ չլսեց… Եվ այդ օ­րը ո­րո­շե­ցինք մի հատ Ծո­մա­կին «հի­շել» եւ մոլ­դո­վա­կան կոկ­տեյ­լով վա­ռե­ցինք ա­կում­բը: Հա­րուց­վեց քրե­ա­կան գործ եւ սար­քե­ցին հար­ձա­կում սե­ռա­կան փոր­քա­մաս­նու­թյուն­նե­րի վրա, բայց ընդ­հան­րա­պես մեզ հա­մար է­ա­կան չէր, թե տղա-տղա, աղ­ջիկ-աղջիկ ինչ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ են: Մեզ հե­տաքրք­րում էր, որ այդ ա­մե­նը քա­ղա­քա­կա­նաց­նում է­ին: Փառք ու պա­տիվ մեր ըն­կեր­նե­րին` Համ­բի­կին եւ Ա­րա­մին, ով­քեր մի քա­նի օր ձեր­բա­կալ­ված մնա­ցին: Ին­չե­ւէ, դա­տա­վա­րու­թյու­նը սկսվեց, եւ ինչ­քան տե­ղյակ եմ, Ծո­մա­կը գնաց Շվե­դի­ա ու ստա­ցավ իր ե­րա­զանք­նե­րի փաս­տա­թուղ­թը` իբ­րեւ ճնշված Հա­յաս­տա­նում: Իսկ հի­մա շա­րու­նա­կում է այն­տեղ իր կյան­քը, մենք էլ` մեր կյան­քը «հե­տամ­նաց» Հա­յաս­տա­նում:

— Կպատ­կե­րաց­նե­ի՞ք, որ մի օր Հա­յաս­տա­նում գա­լու է այն­պի­սի իշ­խա­նու­թյուն, ո­րը գրե­թե նույն թե­զերն է հնչեց­նե­լու Թուր­քի­ա­յի մա­սին, ինչ Ծո­մա­կը:

— Գնում է­ինք այդ ճա­նա­պա­րով, որ, ի վեր­ջո, գա­լու է մի իշ­խա­նու­թյուն, որ դա է որ­դեգ­րե­լու: Ցա­վոք, չգի­տես ին­չու, այն ժա­մա­նակ այդ շար­ժում­նե­րի դե­մը չէր առն­վում պե­տա­կան մա­կար­դա­կով: Թող­նում է­ին, որ խո­սեն` կար­ծե­լով, որ դրա­նից վնաս չկա, կող­քից էլ ո­մանք ար­տա­սահ­մա­նից փող է­ին աշ­խա­տում: Բայց այդ խոս­քը դար­ձավ գործ եւ հա­սան ի­րենց նպա­տա­կին: Իսկ հի­մա ար­դեն մենք ազ­գա­յին դեմք չու­նենք, ո­րով Հա­յաս­տա­նը կներ­կա­յա­նա աշ­խար­հին: Ներ­կա­յա­նում ենք, որ­պես պե­տու­թյուն, որ­տեղ ապ­րում են հա­յաս­տան­ցի­ներ, իսկ թե դրա տակ ինչ է մտնում, ոչ ոք չգի­տի:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հ.Գ.-Հար­ցազ­րույ­ցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=255454&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ