Մայրս այն մեկն է, ում կարիքը ես ամենից շատ ունեմ․․․ Բրյունետ
Շոու բիզնես
Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը նոր հարցազրույց է ունեցել հայտնի Wiwibloggs կայքի լրագրող Ուիլյամ Լի Ադամսի հետ՝ կիսվելով եվրատեսիլյան իր փորձերից ու երաժշտական ուղուց։ Երգչուհին պատմել է, թե ինչպես է ժամանակին երգել Երեւանի փողոցներում, նաեւ խոսել մայրիկի աջակցության մասին։
Հարցին՝ ինչն է ամենից շատ սիրում Երեւանում, Բրյունետը պատասխանել է՝ մարդաշատ փողոցներն ու այն, որ ամեն քայլափոխին կարող ես հանդիպել երգող ու նվագող մարդկանց։
«Ինքս էլ ընկերներիս հետ ժամանակին ելույթ եմ ունեցել Երեւանի փողոցներում։ Երգում էինք ինչպես ավանդական, այնպես էլ փոփ ու հեղինակային գործեր։ Այդ փորձն ինձ օգնում է այսօր։ Այն տվել է հանդիսատեսի հետ շփվելու, ինքնավստահություն ձեռք բերելու հնարավորություն»,-ասել է նա։
https://iravunk.com/sim/?p=255417&l=am/