ԹԱՎ­ՇՅԱ ԽՐՏՎԻ­ԼԱ­ԿԻՆ Ո՞Վ ԵՎ ԻՆՉ­ՊԵ՞Ս Է ԳՑԵԼ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ԳՐՊԱ­ՆԸ

Վերլուծություն

Երբ հե­տև­ում ես կա­պի­տու­լյանտ Նի­կո­լի ար­տերկ­րյա ու­ղև­ո­րու­թյուն­նե­րին, մի­ան­գա­մից մտքովդ մի շարք քա­մահ­րա­կան մակ­դիր­ներ են անց­նում` կուռ­կու­ռի ձագ, չմո, թրջված հավ, լա­վա­գույն դեպ­քում` ծաղ­րա­ծու: Բայց չէ, ծաղ­րա­ծուն սրա հա­մար շատ կլի­նի, դա լուրջ հմտու­թյուն­ներ պա­հան­ջող մաս­նա­գի­տու­թյուն է: Իսկ սա պար­զա­պես խրտվի­լակ է, ընդ ո­րում` ա­նո­րակ: Այ­գի­նե­րում խրտվի­լա­կը թռչուն­նե­րին վա­խեց­նե­լու հա­մար են դնում, որ բեր­քը չու­տեն, սա­կայն այս խրտվի­լա­կից ոչ ոք չի վա­խե­նում, և Հա­յոց «այգին» ա­նար­գել աս­պա­տա­կում են բո­լոր ցան­կա­ցող­նե­րը:

ԿԱ­ՐԵՆ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ` Ա­ՐԵՎՄ­ՏԱ­ՄՈԼ­ՆԵ­ՐԻ ՊԱՇՏ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՆԵՐ­ՔՈ՞

Հեր­թա­կան աս­պա­տա­կու­թյան հա­մար թշնա­մին ոտնձ­գու­թյուն կա­տա­րեց Սոթ­քում, սա­կայն ի զար­մանս հայտ­նա­բե­րե­ցինք ռու­սա­կան տե­սա­նյութ, ուր ադր­բե­ջա­նա­կան դիր­քում ե­րև­ում է մե­րոնց կող­մից խոց­ված  զրա­հա­տեխ­նի­կան: Տե­լեգ­րամ ա­լիք­նե­րում տե­ղե­կու­թյուն տա­րած­վեց, որ թշնա­մու հար­ձակ­ման պա­հից ի­ վեր զին­վո­րա­կան­նե­րը ա­ռա­վել քան եր­կու ժամ չէ­ին կա­րո­ղա­նում կապ հաս­տա­տել գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճա­նի հետ: Ե­րև­ի թե, այդ կա­պի բա­ցա­կա­յու­թյան հե­տև­ան­քով կա­տա­րե­ցին ի­րենց հա­սա­նե­լիք գոր­ծը ու կար­գին հա­կա­հար­ված տվին թուր­քին: Թե­րևս մաղ­թենք, որ բա­նա­կա­յին­նե­րը եր­բեք չկա­րո­ղա­նան կապ հաս­տա­տել Նի­կո­լի հետ, ե­թե 44-օրյա պա­տե­րազ­մին այդ հո­ղա­տու վիժ­ված­քը ան­հե­տա­նար, ա­պա դժվար թե պարտ­վե­ինք: Չէ՞ որ որ­տեղ Նի­կոլ, այն­տեղ էլ` կան­խամ­տած­ված պար­տու­թյուն:

Իսկ երբ այդ դա­վա­ճա­նը գտնվեց, մի­ան­գա­մից զզվե­լի տե­սա­րան ե­ղավ: Ա­հա ակ­տիվ քա­ղա­քա­ցի Ար­մեն Հո­վա­սա­փյա­նի տպա­վո­րու­թյու­նը կա­ռա­վա­րու­թյան նիս­տից. «Փա­լա­սա­յին տրա­մա­բա­նու­թյուն ու կզա­ծի հո­գե­կերտ­վածք, ո­րը տի­րում էր նիս­տում: Շա­տե­րին կթվա, որ շուրջ 6 ժամ պե­տա­կան սահ­մա­նին լար­վա­ծու­թյուն ու­նե­ցող երկ­րի ղե­կա­վա­րը, մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին զու­գա­հեռ ըն­թա­ցող կա­ռա­վա­րու­թյան նիս­տում պետք է խո­սեր հիմ­նա­կա­նում ի­րա­վի­ճա­կի վերա­բե­րյալ, տար գնա­հա­տա­կա­ներ, մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րեր տե­ղի ո­ւեն­ցող հեր­թա­կան ագ­րե­սի­ա­յին: Սա կլի­ներ նոր­մալ ու տրա­մա­բան­ված պե­տու­թյուն ու­նե­նա­լիս, ո­րը մենք ու­ղի­ղ 5 տա­րի է՝ չու­նենք: Փոր­ձեց ար­դա­րա­նալ ե­ռա­քայլ շպա­գա­տի թե­մա­յին ու իր 8 րո­պե­ա­նոց ե­լույ­թում հստակ մի քա­նի մե­սիջ­ներ տվեց. «Ադրբե­ջա­նի այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րը սադ­րիչ են և նպա­տակ ու­նեն զրո­յաց­նել այն ա­ռա­ջըն­թա­ցը, ո­րը գրանց­վել է մա­յի­սի 1-4-ը Վա­շինգ­տո­նում: Այ­սօր­վա սադ­րան­քը նպա­տակ ու­նի խա­թա­րել կի­րա­կի օ­րը Բրյու­սե­լում ե­ռա­կողմ, իսկ հու­նի­սի 1-ին Քիշ­նև­ում հնգա­կողմ ֆոր­մա­տով նա­խա­տես­ված բա­նակ­ցու­թյուն­նե­րը: Այս պա­հի դրու­թյամբ կի­րակ­նօ­րյա բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար Բրյու­սել մեկ­նե­լու իմ ո­րո­շու­մը չեմ փո­խել: Ցա­վոք, պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը շատ փոքր է: Խնդիր ու­նենք հնա­րա­վո­րինս ա­րագ հա­սու­նաց­նել այդ փաս­տա­թուղ­թը, և այն պատ­րաս­տել ստո­րագր­ման»: Էս­քան բան»:

Դե, կա­պի­տու­լյան­տից չենք զար­մա­նում, այդ խրտվի­լա­կը լրիվ կան­խա­տե­սե­լի է: Իսկ այ ԱԺԲ-ամետ քա­րո­զիչ­նե­րը զար­մաց­րին: Օ­րերս Է­դու­արդ Շար­մա­զա­նո­վի` 2018-ի չոր ժա­մա­նա­կագ­րա­կան փաս­տե­րից պար­զո­րոշ ե­րև­աց, որ Նի­կո­լին իշ­խա­նու­թյու­նը հանձ­նել էր «ժի­լե­տա­սեր» Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը: Եվ հան­կարծ տես­նում ենք, որ այդ` ռու­սա­կան կրե­ա­տու­րա­յի համ­բավ ու­նե­ցո­ղին ջեր­մո­րեն պաշտ­պա­նում է ա­րևմ­տա­մոլ «վեր­լու­ծա­բան», ա­վե­լի ճիշտ` քա­րո­զիչ ոմն Հա­կոբ Բա­դա­լյա­նը. «Օրի­նակ, ա­ռա­վել հե­տաքր­քիր է, թե ինչ­պես են այ­սօր՝ իշ­խա­նու­թյու­նը Փա­շի­նյա­նին հանձ­նե­լու հա­մար մե­ղադ­րում Կա­րեն Կա­րա­պե­տյա­նին մար­դիկ, ո­րոնք 2018-ի ապ­րի­լի 25-ին գլխա­վոր խնդիր է­ին դնում թույլ չտալ, որ հան­կարծ մնա Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը»: Այդ քա­րը փոր­ձում է գլո­րել Սերժ Սարգ­սյա­նի և ՀՀԿ-ի «բոս­տա­նը», մինչ­դեռ մեր նա­խորդ` «Երբ պատռ­վում են բո­լոր դի­մակ­նե­րը» նյու­թում հան­գա­մա­նա­լից անդ­րա­դար­ձել է­ինք Շար­մա­զա­նո­վի ժա­մա­նա­կագ­րու­թյա­նը, ո­րից պարզ ե­րև­ում էր, որ ՀՀ եր­րորդ նա­խա­գահն ու ՀՀԿ խմբակ­ցու­թյունն ա­րել է­ին ա­ռա­վե­լա­գույ­նը` Կա­րեն Կա­րա­պե­տյա­նին անցն­ցում վար­չա­պետ ընտ­րե­լու հա­մար, սա­կայն վեր­ջինս հան­կարծ հրա­ժար­վեց ա­ռա­ջադր­վել: Ին­չի վե­րա­բե­րյալ պար­տա­վոր է բա­ցատ­րու­թյուն տալ:

Սա­կայն ԱԺԲ-ամետ Բա­դա­լյանն ա­կա­մա մատ­նում է և պատ­վի­րա­տո­ւին. «Հա­յաս­տա­նում այ­դօ­րի­նակ ա­նա­րյուն, ոչ բռնի եւ բա­վա­կա­նին ա­րագ փո­փո­խու­թյուն տե­ղի է ու­նե­ցել մի բա­նի շնոր­հիվ՝ տե­ղի ու­նե­ցո­ղը բա­վա­րա­րում էր թե՛ ներ­քին, թե՛ ար­տա­քին բո­լոր ա­ռանց­քա­յին բե­ւեռ­նե­րի շա­հերն ու հե­տաքրք­րու­թյուն­նե­րը»: Սա ոչ այլ ինչ, է քան խոս­տո­վա­նու­թյուն` Ար­մեն Ա­շո­տյա­նը և այ­լք ճիշտ են ա­սում, որ «Սեր­ժին մեր­ժե­լը» աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կոն­սեն­սու­սի հե­տև­անք է, ար­տա­քին խա­ղա­ցող­նե­րին անհ­րա­ժեշտ էր կա­մա­զուրկ խրտվի­լակ, և «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Հայկ Մա­մի­ջա­նյա­նի դի­տարկ­մամբ. «Նի­կոլ Փա­շի­նյա­նին գցել են Հա­յաս­տա­նի գրպա­նը»:

Իսկ ԱԺԲ-ի տե­րե­րը խառն­վել են ի­րար և քա­րո­զիչ­նե­րին հանձ­նա­րա­րու­թյուն տվել պարզ պատ­ճա­ռով` ա­մեն ինչ գա­լիս է հաս­տա­տե­լու, որ Սերժ Սարգ­սյա­նը ճիշտ էր (և է), իսկ ի­րենք բո­լո­րը` սխալ: Օ­րի­նակ, դա­տա­րա­նում փլուզվեց ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի քրգոր­ծը` բա­ցա­հայտ­վեց, որ սուտ ցուց­մունք տված նախ­կին նա­խա­րար Սեր­գո Կա­րա­պե­տյա­նը նա­և իր են­թա­կա­նե­րին էր կար­գադ­րել նույ­նա­բո­վան­դակ ցուց­մունք­ներ տալ: ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նի դի­տարկ­մամբ. «Ժա­մա­նակն ա­մեն բան իր տեղն է դնում: Խնդիրն այն է, որ կորց­նում ենք այդ ոս­կե ժա­մա­նա­կը և դրա­նից օգտ­վե­լով, Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի նկատ­մամբ ի­րենց սև գործն են ա­նում ազ­գա­դավ իշ­խա­նու­թյուն­նե­րը: Իմ հա­մոզ­մամբ, Սերժ Սարգ­սյա­նի և Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դեմ սան­ձա­զերծ­ված շին­ծու դա­տա­վա­րու­թյուն­նե­րը ևս մտնում են Ար­ցա­խը հանձ­նե­լու և Հա­յաս­տա­նը պե­տա­կա­նազր­կե­լու դա­վա­դիր պրո­յեկ­տի մեջ»:

ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆԱԶՐԿ­ՄԱՆ ՃԱՐ­ՏԱ­ՐԱ­ՊԵՏ­ՆԵ­ՐԻ ԾԱ­ՌԱ­ՆԵ­ՐԸ

Nemesis

Ի դեպ, մի­այն Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի պա­րա­գա­յում չէ, որ առ­կա է «աշխար­հա­քա­ղա­քա­կան շի­լաշ­փոթ»: Օ­րի­նակ, մշտա­պես «ռու­սա­մետ» հա­մար­վող նախ­կին պետ­նա­խա­րար Ռու­բեն Վար­դա­նյա­նի ստե­փա­նա­կեր­տյան մեծ հան­րա­հա­վա­քին հան­կարծ է­պի­զո­դիկ հայտն­վե­ցին և ֆիքս­վե­ցին հա­կա­ռու­սա­կան և հա­կա­պ­ու­տի­նյան պաս­տառ­ներ: Իսկ Վար­դա­նյանը, ա­սում են, ծա­վա­լուն պլան­ներ ու­նի աշ­նա­նը կա­յա­նա­լիք Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րին:

Սա­կայն վե­րա­դառ­նանք վար­չա­պե­տու­թյու­նից հօ­գուտ Նի­կո­լի հրա­ժար­ված Կա­րեն Կա­րա­պե­յա­նին և ևս մեկ-երկու դրվագ հի­շեց­նենք Շար­մա­զա­նո­վի կազ­մած փաս­տագ­րու­թյու­նից: Ա­հա­վա­սիկ. «Ապրի­ի 14-ին (2018-ի) Նի­կոլն ու կողմ­նա­կից­նե­րը մտան ռա­դի­ո­տուն՝ ի­րա­կա­նաց­նե­լով հան­ցանք: Այ­սօր հայտ­նի շրջա­նակ­նե­րից ա­սում են՝ բա ին­չո՞ւ Սերժ Սարգ­սյա­նը հրա­ման չտվեց ռա­դի­ո­տուն ներ­խու­ժած Նի­կո­լին ձեր­բա­կա­լել: Իսկ Սերժ Սարգ­սյանն ապ­րի­լի 14-ին ի՞նչ լի­ա­զո­րու­թյուն ու­ներ: Ապ­րի­լի 14-ին Սերժ Սարգ­սյա­նը պե­տա­կան ո­րե­ւէ պաշ­տոն չէր զբա­ղեց­նում»:  Իսկ ապ­րի­լի 23-ին ԱԺ նա­խա­գա­հը հայտ­նեց. «Նիս­տը չի կա­յա­նա, քա­նի որ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը գլխա­վոր դա­տա­խա­զին խնդրել է ԱԺ-ից կա­լա­նա­վոր­ման միջ­նոր­դու­թյու­նը հետ վերց­նի ու գնա­ցել է Նի­կո­լի հետ հան­դիպ­ման»:

Հի­շեց­նենք` բան­տից Նի­կո­լին հա­նած Կա­րա­պե­տյանն ին­քը հրա­ժար­վեց ա­ռա­ջադր­վե­լուց, թե­և ՀՀԿ խմբակ­ցու­թյան քվե­նե­րով ստույգ ընտր­վող էր ու նա­և հասց­րել էր զրու­ցել Վլա­դի­միր Պու­տի­նի հետ... բայց վար­չա­պե­տու­թյու­նը փաս­տա­ցի նվեր տվեց Նի­կո­լին: Իսկ հե­տո` Շար­մա­զա­նո­վի վկա­յու­թյամբ. «Մի քա­նի ա­միս անց կա­լա­նա­վոր­վեց երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը: ՀՀԿ-ն մի­ակն էր այն ժա­մա­նակ, որ պատ­գա­մա­վո­րա­կան ստո­րագ­րա­հա­վաք սկսեց Ռ. Քո­չա­րյա­նին ա­զատ ար­ձա­կե­լու հա­մար ու մի­ակն էր, որ Ռ. Քո­չա­րյա­նին ճա­նա­չեց քա­ղա­քա­կան բան­տար­կյալ: Իսկ նույն այդ ժա­մա­նակ հար­գե­լի երկ­րորդ նա­խա­գա­հի ա­պա­գա «զի­նա­կից­ները» Փա­շի­նյա­նի հետ կո­ա­լի­ցի­ա է­ին կազ­նում: Իսկ մինչ այդ էլ, ո­րոշ­նե­րը ապ­րի­լի 23-ին հրա­պա­րակ­նե­րում Սերժ է­ին մեր­ժում Ա­սածս ի՞նչ է… ձեր կե­րած «բող­կե­րը» ՀՀԿ-ի գրպա­նը մի դրեք»:

Ար­մեն Ա­շո­տյանն էլ մատ­նան­շում է մեկ այլ գոր­ծըն­թաց. «Հայ ազ­գի ինս­տի­տու­ցի­ո­նալ ա­պա­մոն­տաժ­ման շրջա­նակ­նե­րում Նի­կոլ Փա­շի­նյա­նը մեզ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն «ապաս­փյուռ­քաց­նում» է:

...Դե­ռեւս 2008-ին Սերժ Սարգ­սյա­նը բա­նա­ձե­ւել էր, որ «Հա­յաս­տա­նը մի պե­տու­թյուն է ա­ռանց Սփյուռ­քի և բո­լո­րո­վին այլ պե­տու­թյուն` Սփյուռ­քով»: Սա հաս­կա­նա­լով փաս­տում ենք, որ թու­լաց­նե­լով հայ­կա­կան Սփյուռ­քը եւ իր կա­պը Մայր Հա­յաս­տա­նի հետ, մեզ ա­պաս­փյուռ­քաց­նում են: Ու դա ա­նում են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կառ­լիկ սար­քե­լու հա­մար»:

2018-ին խրտվի­լակ Նի­կո­լին Հա­յաս­տա­նի գրպա­նը գցող­ներն այ­սօր շա­րու­նա­կում են նույն կեղ­տոտ գոր­ծը: Խրտվի­լա­կի մի­ջո­ցով էլ հի­մա Հա­յաս­տան-Սփյուռք կապն են ոչն­չաց­նում:

ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը կե­տե­րով է ներ­կա­յաց­նում, թե ինչ­պես է խրտվի­լա­կը դա ա­նում.

1. Նի­կո­լը վե­րաց­րեց Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք ստեղծ­ված Սփյուռ­քի նա­խա­րա­րու­թյունն ու ի­րեն սպա­սար­կող, իր «արժե­հա­մա­կար­գին» հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­կա­տար նշա­նա­կեց:

2. «Նախ­կին-ներ­կա, սև-սպի­տակ» քա­ղա­քա­կան տա­րան­ջա­տում­նե­րը 2018-ից սկսած տա­րա­ծե­ցին նա­և սփյուռ­քի վրա:

3. Հայ­կա­կան դես­պա­նատ­նե­րը սկսե­ցին ոչ թե մի­ա­վո­րել սփյուռքն ազ­գա­յին օ­րա­կար­գի շուրջ, այլ բզկտել գաղ­թօ­ջախ­նե­րը՝ Նի­կո­լի նկատ­մամբ լո­յա­լու­թյան չա­փա­նի­շով:

4. Սփյուռ­քա­հայ մի շարք գոր­ծիչ­նե­րի մուտ­քը Հա­յաս­տան ար­գե­լե­ցին:

5. Ար­ցա­խյան հիմ­նախնդ­րի եւ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման ազ­գա­յին գե­րա­կա օ­րա­կար­գե­րը սկսե­ցին շա­րու­նա­կա­բար փո­խա­րի­նել այլ, քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյուն չու­նե­ցող «հու­մա­նի­տար-մշա­կու­թա­յին» հար­ցե­րով:

Ընդ­հա­նուր` 9 կետ: Դրան հա­վե­լենք և «թավ­շյա խրտվի­լակ» Նի­կո­լի և նրա թուրք տե­րե­րի հա­մա­տեղ վա­խը Նե­մե­սի­սի կո­թո­ղից: Այդ պատ­ճա­ռով Ան­կա­րա­յում կզած ար­դա­րա­նում է­ին և գցում Ե­րև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի վրա: Դե թուր­քե­րի մո­տի­վա­ցու­մը պարզ է, իսկ Նի­կո­լը թե­րևս թուր­քից ա­ռա­վել վա­խե­նում է Նե­մե­սի­սից: Ի դեպ, ակ­տիվ քա­ղա­քա­ցի­նե­րը նկա­տել են, որ Նե­մե­սի­սի հու­շա­կո­թո­ղի վրա ա­զատ տե­ղեր կան նոր ազ­գա­նուն­ներ փո­րագ­րե­լու հա­մար: Ու հայ մար­դիկ, այդ թվում` ադր­բե­ջա­նա­գետ Ան­ժե­լա Է­լի­բե­գո­վան, հրա­պա­րա­կավ ցան­կու­թյուն են հայտ­նում, որ այդ տե­ղե­րը հնա­րա­վո­րինս ա­րագ հա­մալր­վեն նոր ազ­գա­նուն­նե­րով:

Հա­յոց լեռ­նաշ­խար­հի օ­դում ցաս­ման և ըմ­բոս­տու­թյան հոտ է գա­լիս...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում