Սոթքում, թշնամու կրակի տակ ապրողը մեղադրում է Հայաստանի 30-տարվա հաղթանակը
Թեմա«Այսօր մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքին մերձակա տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմից կա 4 վիրավոր ․ հաղորդում է ՀՀ ՊՆ։ Սրացման պահից առաջ եղանք Սոթքում։ Գյուղացիները պատմում էին, որ հատկապես շատ են կրակում Սոթքի հանքի ուղղությամբ և արդեն տաս օրից ավել է թույլ չեն տալիս աշխատել։
Զրույցի բռնվեցինք նաև մի կնոջ հետ, որը, ըստ իր խոսքի հիսունականների պաշտամունքի հետևորդ է, բնակվում է այդ գյուղում։ Իհարկե, բացարձակապես համամիտ չենք նրա արտահայտություններին, թե Հայաստանը պետք է պարտվեր, որովհետև 30-տարի հաղթած է եղել, բայց խնդիրը ոչ թե մեր մոտեցումներն են, այլ տվյալ վայրում ապրողի կարծիքն իմանալն էր։ Այսպիսին է Սոթքի և մոտակա գյուղերի բնակիչների մի մասի մտածելակերպը։ Դիտեք մեր հատուկ ռեպորտաժում դեպքի վայրից», - գրել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ։
https://iravunk.com/sim/?p=255368&l=am/

