«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սոցցանցերում արագորեն տարածվում է Դ. Սարգսյանի «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» խորագրով տեսանյութը. Panorama.am

Թավշյա տեռոր

Ինչպես արդեն հայտնել ենք Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը դատի է տվել լրագրող Դավիթ Սարգսյանին, դատարանը հայցի մասին լրագրողին ու ծանուցում չի ուղարկել, սակայն աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել։
«Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» խորագրով տեսանյութը Յութուբում հրապարակվել է երկու ամիս առաջ, այս պահին 18 հազար դիտում ունի։ Հղումն ակտիվորեն տարածում են սոցցանցերի օգտատերերը՝ միմյանց խորհուրդ տալով անպայման նայել։

ԵՊՀ դասախոս Դավիթ Հայրապետյանը գրում է.

«Բարբարա Սթրեյզանդը և Տիգրան Ավինյանը։ Պարզվում է, որ 2 ամիս առաջ 168 ժամ լրատվականը և լրագրող Դավիթ Սարգսյանը ը մի նյութ են պատրաստում քաղաքապետացու տիգրանավինյանի մասին։
Համոզված եմ, որ շատերիս ուշադրությունից հաստատ վրիպել է այդ նյութը, քանի որ մեր օրը լցոնված է շորիկ-պեռաշկի անվերջ թեմաներով։ Ու այդ նյութը այդպես էլ կկորեր ու կգնար, եթե քաղապետացուն չորոշեր հետ չմնալ Բարբարա Սթրեյզանդի ու դատի տալ լրագրողին ու լրատվամիջոցը։
Ու դա կլիներ այս աբսուրդի ոչ կեսը, եթե դատարանը չորոշեր արպես հայցի ապահովման միջոց կալանքի տակ դնել լրագրողի հաշիվը։
Կարծում եմ պետք է արժանին մատուցել Բարբարա Սթրեյզանդին և դիտել հղման մեջ դրված նյութը»։

Հայտնի հաղորդավար Լիլիթ Թումանյանը գրում է.

«Տիգրան Ավինյանը դատի է տվել Դավիթ Սարգսյանին և հաշիվները կալանքի տակ դրել այս հաղորդման պատճառով (հղումն առաջին մեկնաբանության մեջ)։
Ի դեպ, Դավիթն օգտագործել է Տիգրան Ավինյանի հարցազրույցներից հատվածներ, ԲԱՑԱՌԱՊԵՍ ԲԱՑ աղբյուրներից վերցված այլ տեղեկություններ փոխքաղաքապետի ու նրա ընտանիքի, ընկերների բիզնեսների, ունեցվածքի մասին:
Դավ ջան, մի բան հաստատ է․ անկախ դատական գործի ընթացքից, սրա առաջին հետևանքը լինելու է այն, որ այս տեսանյութը հիմա կդիտվի տասնապատիկ ավելի շատ»։

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. 

«Լրագրող Դավիթ Սարգսյանի հանդեպ նման վերաբերմունքի գնահատականը պետք է տա ողջ լրագրողական հանրությունը` հրաժարվելով լուսաբանել Տիգրան Ավինյանի և Երևանի քաղաքապետարանի գործունեությունը, հետագայում նաև սրա ողջ քարոզարշավը։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն ցանկացած լրագրող և լրատվամիջոց արժանանալու է նույն ճակատագրին` զրկվելով ոչ միայն ազատ խոսքի, այլև իր աշխատավարձային հաշիվն ու գույքը տնօրինելու սահմանադրական իրավունքից»։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. 
«Մենք էլ դիտենք սակուրաների տիրակալի տեսանյութը։ Դատի չտար, կարող ա բաց թողնեինք»։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հրապարակել է լրագրողի պատրաստած տեսանյութի հղումն ու գրել.

«Ասում են, հենց այս սուր տեսանյութի համար է Նիկոլի Ավինյանը հայց ներկայացրել լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ։ Գործի քննությունը հետաքրքիր է լինելու»։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան