Որն է Արցախի փրկության ՔՊ-ի ծրագիրը. Գաղտնազերծում է Վիգեն Խաչատրյանը

Հանդիպում

Ի վերջո ո՞վ եւ ինչպե՞ս պետք է զսպի թշնամու օր-օրի աճող ախորժակը ՀՀ սահմաններին տիրանալու առումով հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ, ով նկատեց.

-Ես լուծումը տեսնում եմ նրանում, որ մենք պետք է քայլ առ քայլ մեր ռազմական հավասարակշռությունը Ադրբեջանի հետ վերականգնելու ուղղությամբ աշխատենք, որովհետեւ վերջին հաշվով դա է դեր կատարելու: Ինչպես նաեւ չապավինել ՌԴ ուժերին, ստեղծել համապատասխան միջազգային  քաղաքական ճնշումներ Ադրբեջանի նկատմամբ:

Մենք պետք է նախ մեզ ապավինենք, պետք է ճիշտ հաշվարկենք մեր կարողությունները, ելնելով այդ կարողություններից դիմել համապատասխան քայլերի: Պետք է համագործակցությունը, այն միջազգային հանրության հետ, որը ի զորու է քաղաքական ճնշում գործադրել, խորացել: Դա կարող է եւ արդյունք չտալ, բայց դա այլընտրանք է:

-Պարոն Խաչատրյան, ի՞նչ է սպասվում Արցախին:

-Երեք ճանապարհ կա. առաջինը ներքին կարողությունների ուժեղացումն է, որը այս պառակտված, ցաքուցրիվ վիճակում դժվար է ապահովել: Շատերի համար այս խնդիրը առիթ է իշխանությունը զավթելու համար, մի մասի համար դա առիթ է հաճոյանալու համար մի պետության, որը տեսնում ենք՝ ինչի է հանգեցնում: Ներքին կարողությունների հզորացման մեջ մտնում է նաեւ բանակի հզորացումը: Երկրորդ ուղղությունը ռազմական ճանապարհով հարցի լուծումն է, բայց մենք չունենք դրա կարողությունը: Երրորդը միջազգային հանրության հետ համագործակցությունն է՝ ապահովելու համար անհրաժեշտ քաղաքական ճնշում Ադրբեջանի վրա, որը մեր ցանկացած ծավալով չունենք, որովհետեւ միջազգային հանրություն էլ իր շահերն ունի Ադրբեջանի հետ: Այնպես չէ, որ մեր դարդով են ապրում: Ինչ-որ սահմաններ կան, որ չեն անցնում: Այստեղ մենք արդյունք չենք գրանցել, բայց հաջողություններ ֆիքսել ենք: Հաագայի միջազգային դատարանի վճիռը կա, եւ Ադրբեջանը հանդես է գալիս այդ վճիռն արհամարհող պետություն: Դա անհետեւանք չի կարող մնալ: ՄԱԿ-ի ԱԽ-ում երկու անգամ հարցը քննարկվել է Լաչինի միջանցքի փակման եւ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված: Մենք այդ ուղղությամբ շարունակելու ենք աշխատել:

Շատերն ասում Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին, իրականում չկա նման բան, նիկոլ Փաշինյանը չի ասել, որ Արցախը չի կարող մնալ հայկական: Ընդհակառակը, ասվում է, որ ամեն ինչ ենք անելու, որ Արցախը մնա հայկական: Բայց մենք չենք ուզում այդ հարցադրումը ներկայացնենք աշխարհին որպես հողային պահանջ Ադրբեջանից: Մենք դա ներկայացնում ենք որպես մարդկային իրավունքների պահանջ, որն ընկալելի է: Հայաստանի քաղաքականությունն ուղղված է կանխելու Արցախի հայաթափումը:

-Պարոն Խաչատրյան, հետաքրքիր է նաեւ ՁԵր տեսակետը «Նեմեսիսի» արձանի վերաբերյալ:

-Արձանն արդեն տեղադրված է, իմ կարծիքը ես չեմ ասի, դա անիմաստ եմ համարում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում